Փիթի պանդոկ (Մանհեթեն, Նյու Յորք)

Փիթի պանդոկ, գտնվում է Նյու Յորքի 18-րդ Փողոցի արևելյան մասում՝ Իրվինգ Փլեյսում, Մանհեթենում, հասարակական սննդի ռեստորան է և մեկը այն մի քանի հաստատություններից, որոնք ամենահին և անընդմեջ գործողներն են եղել քաղաքում[1]։

Փիթի պանդոկ
Տեսակռեստորան
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՆյու Յորք շրջան
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք
Կառուցվել է որպես հյուրանոց՝ «Փորթման Հոթել» անվամբ

Պատմություն խմբագրել

Այս շենքը կառուցվել է 1829 թվականին և սկզբնական շրջանում եղել է հյուրանոց՝ «Փորթման Հոթել»։ Այստեղ վաճառվել է լիկյոր դեռևս շատ վաղ տարիներից՝ 1851թ[2]-1852թթ․[3], երբ այն նպարեղենի խանութ էր[2], իսկ 1864 թվականից խմիչքների առաջին պաշտոնական խանութն էր։ 1899թ․ այն գնվեց Թոմ և Ջոն Հիլլիների կողմից և դարձավ Հիլլիզ (Healy's)[3]։ Երբ ալկոհոլի վաճառքը համարվեց ապօրինի և արգելվեց, բարը շարունակեց գործել քողարկված՝ որպես ծաղկի խանութ[2][3]։ Ամերիկացի գրող Օ․ Հենրին 1903-1907 թվականներին ապրել է Իռվինգ Փլեյս 55 հասցեում։ Հիլլիզը հիշատակվում է նրա պատմվածքներից մեկում՝ «Կորած խառնուրդ», Կինիլիզ անունով։ Ասում են նաև, որ Օ․ Հենրին իր հայտնի «Մոգերի նվերը» նովելը գրել է հենց այդ պանդոկում։ Չնայած պանդոկը պաշտոնական պատմական ուղենիշ է, այն գրանցված չէ Նյու Յորքի ազգային պատմական վայրերի ցանկում և ոչ էլ ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցիչում։ Բայց, քանի որ այն գտնվում է Գրայմերսի Փարկ կոչվող պատմական վայրում, 1966թ․ նշված է Նյու Յորքի ուղենիշները պահպանող կոմիտեի կողմից[4]։ Փիթի պանդոկը հայտնվել է բազմաթիվ ֆիլմերում և հեռուստահաղորդումներում, որոնցից են «Սաինֆելդ», «Ռեգթայմ», «Անվերջ սեր», «Օրենք և կարգուկանոն», «Բուժքույր Ջեքի», Սպին Սիթի, «Սեքսը մեծ քաղաքում»[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Gray, Christopher. "Streetscapes: The Bridge Cafe;On the Trail of New York's Oldest Surviving Bar" New York Times (November 19, 1995)
  2. 2,0 2,1 2,2 "History of Pete's Tavern" on the tavern's menu
  3. 3,0 3,1 3,2 "Lexington Avenue / Irving Place Songline"
  4. "NYCLPC Gramercy Park Historic District Designation Report" Արխիվացված 2012-10-19 Wayback Machine (September 20, 1966)
  5. «"Pete's Tavern History"». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 27-ին.