«Փիթեր Փեն» (ռուս.՝ «Питер Пэн»), ԽՍՀՄ Հեռուստառադիոպետկոմի պատվերով ստեղծված երկսերիանոց երաժշտական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Լեոնիդ Նեչաևը 1987 թվականին[2] «Բելառուսֆիլմ» կինոստուդիայում «Հեռուստաֆիլմ» ստեղծագործական միավորման կողմից Ջ. Մեթյու Բարրիի «Պիտեր և Վենդի» հեքիաթի հիման վրա։

Փիթեր Փեն
Երկիր ԽՍՀՄ
Ժանրֆիլմ-հեքիաթ, երաժշտական ֆիլմ և ընտանեկան ֆիլմ
ՀիմքՓիթրը և Վենդին
Թվական1987
Լեզուռուսերեն
ՌեժիսորԼեոնիդ Նեչաև
Սցենարի հեղինակԵլենա Բարինովա
ԴերակատարներDenis Zaytsev?, Aleksandr Trofimov? և Լեմբիտ Ուլֆսակ
ԵրաժշտությունԻգոր Եֆրեմով
ԿինոընկերությունԲելառուսֆիլմ
Տևողություն135 րոպե

Սյուժե խմբագրել

Դարլինգների ընտանիքում Նոր տարին զվարճալի է անցնում, իսկ հետո ծնողները հյուր են գնում։ Այն տունը, որտեղ ապրում են Վենդին, Ջոնը և Մայքլը, մտնում է անսովոր տղա՝ Փիթեր Փենը, իր փերի Զընգ-Զընգի հետ։ Նա սովորեցնում է երեխաներին թռչել, և ապա նրանց իր հետ տանում կախարդական կղզի, որտեղ ապրում են ջրահարսեր, հնդիկների, ծովահեններ և կորած տղաներ։

Ծովահենների կապիտան Ջեյմս Հուկը նախատեսում է գրավել ամբողջ կախարդական կղզին՝ այն իր անունով կոչելու համար։ Երկար դիմակայությունից հետո Փիթերի թիմակիցները հաղթում են ծովահեններին, ինչից հետո Զընգ-Զընգը Վենդիին իր եղբայրների հետ ուղարկում է տուն։ Այնտեղ նրանք երջանիկ վերամիավորվում են ծնողների հետ։

Երբ Փիթերը որոշ ժամանակ անց թռչում է Վենդիի մոտ (կարոտելով նրան), տեսնում է, որ նա վաղուց մեծացել է և արդեն ունի դուստր՝ Ջեյնը, և այս անգամ կախարդական կղզի է թռչում Ջեյնը։

Գլխավոր դերերում խմբագրել

  • Սերյոժա Վլասով – Փիթր Փեն (հնչյունավորել է Տատյանա Կանաևան, վոկալը՝ Սվետլանա Ստեպչենկոյի)
  • Լենա Պոպկովա – Վենդի Պոլի Անժելա Դարլինգ (հնչյունավորել է Տատյանա Ակսյուտան, վոկալը՝ Սվետլանա Ստեպչենկոյի)
  • Դենիս Զայցև – Ջոն (վոկալը՝ Ելենա Դելիբաշի)
  • Ժենյա Բուլատ – Մայքլ
  • Ալեքսանդր Տրոֆիմով – Ջեյմս Հուկ, նավապետ
  • Նատալյա Պրոշունինա – միսս Դարլինգ (վոկալը՝ Ելենա Կամբուրովայի) / Վենդին հասուն տարիքում (վոկալը՝ Իրինա Պանարովսկայայի)
  • Լեմբիտ Ուլֆսակմիստր Ջորջ Դարլինգ (վոկալը՝ Իգոր Եֆրեմովի)

Դերերում խմբագրել

  • Կատյա Չերչենկո – Զընգ-Զընգ
  • Մաքսիմ Տուրչակ – Երեխա
  • Կիրիլ Լավոր – Պարծենկոտ
  • Ֆեդյա Սուրգանով – Կռվարար
  • Վանյա Կաշուտին – Կատակաբան
  • Սաշան և Յուրա Վոսկոբոյնիկ – երկվորյակներ
  • Անատոլի Ռուդակով – Վերզիլա, ծովահեն
  • Վյաչեսլավ Սոկոլով – Ներյախա, ծովահեն
  • Գեորգի Շտիլ – Ստարկի-Սպիտակաձեռք, ծովահեն
  • Ալեքսանդր Նազարով – Բիլ Ջուքս, ծովահեն
  • Ալեքսանդր Դենիսով – գեղեցիկ Չեկկո, ծովահեն
  • Վլադիմիր Խլեստով – Կուկսոն, ծովահեն
  • Մարինա Սավիչևա – Կրակե Շուշան, հնդկացի
  • Հասան ՄամեդովՄեծ վագրիկ, հնդկացի առաջնորդ

Էպիզոդներում

  • Սաշա Ռուդին
  • Իրա Կովալևիչ – Ջեյն Դարլինգ (2 սերիա)
  • Վալերի Մորոզ
  • Մինսկի թատրոնների բալետի արտիստներ
  • «Лазурный» լողավազան սինխրոն լողի խումբ

Երգեր խմբագրել

Ֆիլմում հնչում են կոմպոզիտոր Իգոր Եֆրեմովի երգերը Լեոնիդ Դերբենևի տեքստերով։

Առաջին սերիա․

  • «Ամանորյա» - Ելենա Կամբուրովա, Սվետլանա Ստեպչենկո, Իգոր Եֆրեմով և Ելենա Դելիբաշ
  • «Հայրիկ-մայրիկ խաղը» (Երեխաները ծաղիկներ են) — Սվետլանա Ստեպչենկո և Ելենա Դելիբաշ
  • «Սարսափելին կարող է տեղի ունենալ» (ռուս․՝ «Страшное может случиться») - Ելենա Կամբուրովա, Սվետլանա Ստեպչենկո, Իգոր Եֆրեմով և Ելենա Դելիբաշ
  • «Երգ Փիթեր Փենի մասին» — Ելենա Կամբուրովա
  • «Փիթերի և Վենդիի ծանոթությունը» - Սվետլանա Ստեպչենկո
  • «Հնդկացիների երգը» (ռուս․՝ «Выходите, воины, на тропу войны!»)- «Сюрприз» համույթ
  • «Ծովահենների առաջին երգը» (ռուս․՝ «Если не считать Джеймса Крюка») — Ալեքսանդր Տրոֆիմով, Գեորգի Շտիլ, Անատոլի Ռուդակով, Ալեքսանդր Նազարով, Ալեքսանդր Դենիսով և Ստանիսլավ Սոկոլով
  • «Տնակի կառուցում» (ռուս․՝ «С чего начинается дом?»)- Ելենա Դելիբաշ և Սվետլանա Ստեպչենկո

Երկրորդ սերիա․

  • «Ջրահարսերի երգը» - Լյուդմիլա Լարինա և վոկալ համույթ
  • «Վենդին հեքիաթ է պատմում» - Սվետլանա Ստեպչենկո
  • «Միսիս Դարլինգի տխուր երգը» (ռուս․՝ «Не спешите, дети, вырастать…») — Ելենա Կամբուրովա
  • «Ծովահենների երկրորդ երգը» (ռուս․՝ «Нас трясёт от ярости и злобы…») — վոկալ անսամբլ
  • «Ջեյմս Հուկի երգը» - Ալեքսանդր Տրոֆիմով
  • «Փիթերի և Հուկի մենամարտը» - Ալեքսանդր Տրոֆիմով և Սվետլանա Ստեպչենկո
  • «Եզրափակիչ երգ» (ռուս․՝ «А у детства нет прошлого…») — Իրինա Պոնարովսկայա

Ֆիլմի համար ստեղծվել է նաև «Փիթեր Փենի երգը» (ռուս․՝ «Песня Питера Пэна»), որն արդյունքում ֆիլմում չի ընդգրկվել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Փիթեր Փեն» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Փիթեր Փեն» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումեր խմբագրել