Փափախներ աշտարակների վրա

Վիկտոր Պելևինի երգիծական պատմվածքը

«Փափախներ աշտարակների վրա» (ռուս.՝ «Папахи на башнях»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի երգիծական պատմվածքը, որն առաջին անգամ տպագրվել է 1995 թվականին «Օգոնյոկ» ամսագրում[1][2]։

Փափախներ աշտարակների վրա
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1995

Բովանդակություն խմբագրել

Շամիլ Բասաևն իր զինյալների հետ առանց մեծ դիմադրության գրավում է Մոսկովյան Կրեմլը։ Նա ենթադրում է, որ այդ գրավումը հսկայական քաղաքական և տնտեսական հետևանքներ կունենա։ Սակայն շուտով ամեն ինչ վերածվում է աբսուրդի։ Զանգվածային լրատվամիջոցները մրցում են այս իրադարձությունը լուսաբանելու համար։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներից շատերը ինքնակամ գերի են հանձնվում[3]՝ դրանով բարձրացնելով սեփական վարկանիշը[4]։ Կրեմլում սկսում են նկարահանել գովազդային հոլովակներ, ինչպես նաև «Փափախներ աշտարակների վրա» հեռուստաշոուն, որտեղ գովազդի մեկ րոպեն արժե 250000 դոլար[5]։ Գրոհայիններից շատերը հրաժարվում են իրենց գաղափարներից. «Հասկանո՞ւմ ես... Մենք ժամանակին պայքարում էինք գաղափարի համար, չէ՞։ Իսկ եկանք Մոսկվա ու հասկացանք, որ այս աշխարհում շատ գաղափարներ են լինում։ Մեկն ու մեկը ընտրիր, հա՞»։ Նրանք շուտով դադարում են Բասաևին ուշադրություն դարձնելուց[4]։ Գիտակցելով, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, Բասաևը հավատարիմ մարտիկների փոքր խմբի հետ հեռանում է Կրեմլից ու Մոսկվայից։ Հեռանալիս նա նետում է Մոսկվայի կողմը. «Վա՜յ քեզ, Բաբելոն, ուժե՜ղ քաղաք»[3]։

Այսպիսով, թեպետ բանակն և ԱԴԾ-ն անզոր են լինում Բասաևի զինյալների դեմ, նրանք ստիպված են լինում անձնատուր լինել ռուսական մեդիաարդյունաբերությանը։ Այստեղ նկատվում է որոշակի զուգահեռ Հերբերտ Ուելսի «Աշխարհների պատերազմի» հետ[6]։

Այս պատմվածքով Պելևինը ցույց է տալիս, որ Խորհրդային Միության փլուզումից հետո «զոմբիացնողի» դերը ստանձնել է հեռուստատեսությունը[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сергей Некрасов Виктор Пелевин: опыт библиографии
  2. Папахи на башнях: Рассказ // Огонёк. — 1995. — № 42. — С. 62-66.
  3. 3,0 3,1 Тадаси Накамура. Кавказ в современных русских литературных журналах // Русская культура на пороге нового века. — Sapporo, 2001.
  4. 4,0 4,1 Три Пелевина + 1 // «Огонёк», № 17, 17 мая 1999.
  5. «Они думают, у них все плохо, потому что у власти Рван Контекс» Новейшая история страны глазами Пелевина // Афиша. 4 марта 2013.
  6. Борис Тух Первая десятка современной русской литературы. Москва. Оникс 21 век, 2002.
  7. Липовецкий М. Н. Паралогии: трансформации (пост)модернистского дискурса в русской культуре 1920—2000-х годов. Новое литературное обозрение, 2008.

Արտաքին հղումներ խմբագրել