Փարիզի տեսարանը Թեոյի բնակարանից Լեպիկ փողոցում

Վինսենթ վան Գոգի նկարը

«Փարիզի տեսարանը Թեոյի բնակարանից Լեպիկ փողոցում էջը» (հոլ.՝ Gezicht op de daken van Parijs), հոլանդացի հայտնի նկարիչ, էքսպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարը: Այն ստեղծել է 1887 թվականի գարնանը, Փարիզում: Ներկա պահին նկարը պահպանվում և ցուցադրվում է ամստերդամյան Վան Գոգի թանգարանում:

Picto infobox artiste.png
Փարիզի տեսարանը Թեոյի բնակարանից Լեպիկ փողոցում
Vincent van Gogh - View from Theo’s apartment - Google Art Project.jpg
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1887
բարձրություն46 սանտիմետր
լայնություն38 սանտիմետր
ստեղծման վայրՓարիզ
ժանրքաղաքային բնանկար
նյություղաներկ
գտնվում էՎան Գոգի թանգարան[1]
հավաքածուՎան Գոգի թանգարան
http://www.vggallery.com/painting/p_0341.htm կայք
View from Theo’s apartment by Vincent van Gogh Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Երբ Վան Գոգը Նյուենենից տեղափոխվեց Փարիզ, նա իր եղբոր՝ Թեոյի հետ ապրում էր Լեվալ փողոցում: Այնտեղից էլ 1886 թվականի հունիսին նրանք տեղափոխվեցին Լեպիկ փողոցի իրենց նոր բնակարանը: Եղբայրները հիանում էին այնտեղից բացվող տեսարանով: Պահպանվել է Թեոյի նկարագրությունը. «Մեր բնակարանում հիանալին այն է, որ պատուհանից բացվում է յուրահատուկ տեսարան դեպի ամբողջ քաղաքը և Մյոդոն բլուրները և նաև դեպի երկինքը, որն այնքան մեծ է և գեղեցիկ: Անընդհատ փոփոխվող երկինքը լավ սյուժե է շատ աշխատանքների համար, և ով էլ տեսներ, ինձ հետ կհամաձայնվեր, որ դրա մասին պետք է բանաստեղծություններ գրել»: Վինսենթը իսկապես հմայվել էր այդ գեղեցիկ բառերով և բնակարանից բացվող տեսարանով: Բացի այդ կա նաև ևս մեկ նկար, յուղաներկով մեկ ուրվանկար և մեկ յուղանկար: Այդ բոլոր նկարները արվել են նույն դիրքով:

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • 100 գլուխգործոց Վան Գոգի թանգարանի հավաքածուից։