Փաստ (ֆիլմ)
«Փաստ» (մյուս անվանումը՝ «Արյան խումբը «Զրո»»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ-հետաքննություն։ Ֆիլմը Հայրենական մեծ պատերազմի տարիներին Լիտվայի գերմանական օկուպացիայի պատմությունից մի դրվագի` պատժիչների կողմից Պիրչյուպիս գյուղի հրդեհման փաստի գեղարվեստական միջոցներով վերստեղծելու փորձ է։
Երկիր | ԽՍՀՄ Լիտվա |
---|---|
Ժանր | ռազմական ֆիլմ |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Թվական | 1981 և 1980[1] |
Լեզու | լիտվերեն և ռուսերեն |
Ռեժիսոր | Ալմանտաս Գրիկյավիչյուս |
Սցենարի հեղինակ | Վիտաուտաս Ժալակյավիչյուս |
Դերակատարներ | Ռեգիմանտաս Ադոմայտիս, Դոնատաս Բանիոնիս, Յուոզաս Բուդրայտիս, Ալեքսանդր Կայդանովսկի, Ալգիմանտաս Մասյուլիս, Ելենա Սոլովեյ, Լեոնիդ Օբոլենսկի, Եվգենիա Պլեշկիտե, Արնիս Լիցիտիս[2] և Ուլդիս Դումպիս[2] |
Տևողություն | 91 րոպե |
Սյուժե
խմբագրել1944 թվականի ամռանը գերմանական պատժիչ ուժերի կողմից ավերվեց լիտվական Պիրչյուպիս գյուղը։ Պատերազմից հետո խորհրդային իշխանությունները հետաքննություն անցկացրեցին գերմանացի օկուպանտների և նրանց տեղական հանցակիցների՝ լիտվացի ազգայնականների պատերազմական հանցագործությունների փաստերի վերաբերյալ։ Ֆիլմում փաստաթղթերի հիման վրա մանրամասնորեն վերստեղծվում է գյուղի ավերման նախապատմությունը` անտառապահի սպանությունը, գնդապետ Տիտելի գլխավորությամբ օկուպացիոն իշխանությունների կողմից գյուղի ոչնչացման որոշման կայացումը, երիտասարդ գյուղացի Վինցասի կողմից գերմանական սպա, լիտվացի Շակնիսի սպանությունը և այլն։
Դերերում
խմբագրել- Յուոզաս Բուդրայտիս - լեյտենանտ Յուզեֆաս Շակնիս
- Դոնատաս Բանիոնիս - գնդապետ Տիտել
- Ռեգիմանտաս Ադոմայտիս - Բուցկուս
- Ալգիմանտաս Մասյուլիս - ծերունի Պյացյուկոնիս
- Լայմոնաս Նորեյկա– Ջանաս
- Իրենա Լեոնավիչյուտե - Պյացյուկոնիսի դուստրը՝ Տեկլեն
- Սաուլյուս Բալանդիս - Վինցաս, Տեկլեի սիրելին
- Ելենա Սոլովեյ - Տեկլեի քույրը
- Լեոնիդ Օբոլենսկի - Ալեքսանդրա, հովիվ
- Ալեքսանդր Կայդանովսկի - Ստանիսլավ
- Եվգենիա Շուլգայտե - Ստանիսլավի մայրը
- Դոլորես Կազրագայտե - դերձակուհի
- Վայվա Վիդա Մայնելիտ - Կազյա, Բակկուսի կինը
- Ուլդիս Դումպիս - Շմիդման
- Եվգենիա Պլեշկիտե - Կարոլինա, Ջանասի կինը
- Արնիս Լիցիտիս - լեյտենանտ Ակերման
- Էլվիրա Պիշկինայտե - Սալոմե
- Ալգիս Կիբարտաս - Անտանաս
- Այվարս Սիլինշ – էսէսական
- Ռասա Կիրկիլյոնիտե - դուստրը
- Նիյոլ Լեպեշկայտե - Մոնիկա
- Յուրիս Պլյավինշ - Մեշկե
- Յուստինա Շերվինսկայտե - Բուցկուսի դուստրը
Էպիզոդներում
խմբագրել- Վալենտինաս Մասալսկիս, Պետերիս Լիեպինշ, Եվգենի Օլբիսկաս, Սաուլյուս Վլադաս Սիպայտիս, Դանգուոլե Բաուկայտե, Լեոնիդ Գրաբովսկիս, Կրիստինա Գուդոնիտե, Ռեգինա Զդանավիչյուտե, Արտուրաս Պրավիլոնիս, Ալեքսանդրաս Ռիբայտիս, Էդգարաս Սավիցկիս, Միլե Շաբլաուսկայտե։
Դերերը կրկնօրինակել են
- Վ. Բալաշով, Վ. Ստրուկով, Ա. Նեստերով, Ռ. Նահապետով, Ն. Կազնաչեևա, Կ. Տիրտով, Ն. Ռիչագովա, Վ. Անտոնիկ
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարիստ՝ Վիտաուտաս Ժալակյավիչուս
- Բեմադրության ռեժիսոր՝ Ալմանտաս Գրիկյավիչյուս
- Բեմադրող օպերատոր՝ Դոնատաս Պեչյուրա
- Նկարիչ՝ Գալյուս Կլիչյուս
- Ռեժիսոր՝ Ռ. Լյաուդանսկայտե
- Օպերատորներ
- ՎիտաուտասԴամաշևիչուս
- Ալգիրդաս Յանուկենաս
- Մոնտաժ՝ Դ. Պինայտիտե
- Զգեստների դիզայներ՝ Վիկտորիա Բիմբայտե
Փառատոներ և մրցանակներ
խմբագրել- 1981 թվականին համամիութենական 14-րդ կինոփառատոնի (Վիլնյուս) խաղարկային ֆիլմերի բաժնում «Փաստ» ֆիլմին շնորհվել է գլխավոր մրցանակ[3]։
- 1981 թվականին «Արյան խումբը զրո» ֆիլմը մասնակցել է Կաննի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրին[4]։
- Դերասանուհի Ելենա Սոլովեյն արժանացել է FIPRESCI մրցանակի՝ «Երկրորդ պլանի կանացի լավագույն դեր» անվանակարգում[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ DEFA film database
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ КИНО: Энциклопедический словарь, главный редактор С. И. Юткевич, М. Советская энциклопедия, 1987, с.83
- ↑ «Festival de Cannes (1981): «Gruppa krovi nol»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Festival de Cannes: Awards 1981». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.