Փասադենայի Ալֆրեդ և Մարգրիտ Հավսեփյան վարժարան[1] (արևմտ․հայ․՝ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Ալֆրէտ եւ Մարկրիթ Յովսէփեան վարժարան), հայկական K-8 համակարգով (նախադպրոցականից մինչ 8-րդ դասարան կրթություն) գործող մասնավոր դպրոց ԱՄՆ-ում, որը հիմնադրվել է 1984 թվականին Փասադենա քաղաքում, Կալիֆորնիա նահանգում։ Դպրոցը գործում է Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցու հովանու տակ[2]։

Փասադենայի Ալֆրեդ և Մարգրիտ Հավսեփյան վարժարան
Տեսակմասնավոր դպրոց, մանկապարտեզ
Հիմնադրված է1984
Անվանված էԱլֆրեդ և Մարգարիտ Հովսեփյան
ՏնօրենՇահե Մանկերյան
Աշակերտներ229
ԵրկիրԱՄՆ
Հասցե

2215 E COLORADO BLVD

PASADENA, CA 91107
Կայքhovsepianschool.org

Դպրոցի տնօրեն՝ Շահե Մանկերյան[3]։

Պատմություն խմբագրել

Դպրոցի կառուցման միտքը առաջացավ 1970-ական թվականներին, երբ Միջին Արևելքից գաղթած հայերը հաստատվում են ԱՄՆ-ի արևմուտքում և առաջանում է կրթության պահանջ։ Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցու աջակցությամբ 1983 թվականի հունվար ամսից սկսվում է դպրոցի կառուցումը, իսկ արդեն 1984 թվականի սեպտեմբերի 12 դպրոցը բացում է իր դռները առաջին 56 աշակերտի համար։ Ի սզկզբանե դպրոցը գործել է K-4 համակարգով, բայց 1985 այն ձևափոխվում է K-5, իսկ 1986-ին՝ K-6-ի։ 1985 թվականին դպրոցում սովորում էր 108 աշակերտ։ 1993-ից մինչ 1994 դպրոցը ձևափոխվում է K-7-ի, և ապա K-8-ի[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Hovsepian School | Bilingual Education at Its Best» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 23-ին.
  2. «St. Gregory Armenian Church | "This is the day the LORD has made; let us rejoice and be glad in it"» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 23-ին.
  3. «Principal's Message | Hovsepian School» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 23-ին.
  4. «Our History | Hovsepian School» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

https://www.hovsepianschool.org/about-us/history/

https://www.niche.com/k12/st-gregory-alfred-and-marguerite-hovsepian-school-pasadena-ca/

https://anca.org/400-educators-participate-in-the-prelacy-armenian-schools-professional-development-day-conference/