Փառքի կոթող (Տոլյատի)
Փառքի կոթող (ռուս.՝ Обелиск Славы в Тольятти), ստելա Ռուսաստանի Սամարայի մարզի Տոլյատի քաղաքի Ազատության հրապարակում՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմի և Հեղափոխության հերոսներին[1]։
Փառքի կոթող | |
---|---|
Փառքի կոթող | |
Տեսակ | կոթող և հուշարձան |
Ստեղծում | հոկտեմբերի 26, 1958 |
Երկիր | Ռուսաստան |
Քաղաք | Ազատության հրապարակ |
Բնակավայր | Տոլյատի |
Շինության ձև | հուշարձան |
Ներկա վիճակ | կանգուն |
Obelisk of Glory (Togliatti) Վիքիպահեստում |
Պատմություն խմբագրել
Ստավրոպոլի (Տոլյատի քաղաքի նախկին անվանումը) կառուցապատման նախագծի համաձայն ջրհեղեղի գոտուց քաղաքի տեղափոխումից հետո քաղաքի կենտրոնում պետք է լինեին Պուշկինի հրապարակը և Պուշկինի զբոսայգին։ Սակայն 1957 թվականի ապրիլին երիտասարդ շինարարներն առաջարկեցին սեփական միջոցներով հրապարակի կենտրոնում կառուցել հուշարձան «Հանուն ազատության մարտիկների»[2]։ Թղթի թափոնների և մետաղի ջարդոնի հավաքման և հանձնման միջոցով կուտակվեց 30 հազար ռուբլի։
Հուշարձանի համար հայտարարված նախագծերի մրցույթում հաղթեց քաղաքի գլխավոր ճարտարապետ Միխայիլ Սորոկինը։ Նրան պարգևատրեցին Մոսկվայի երիտասարդության և ուսանողության VI միջազգային փառատոնի ուղեգրով։
Հուշարձանին տրվեց դասական քառանիստ կոթողի տեսք։ Նրա յուրաքանչյուր նիստի վրա պատկերված էր ազատության համար պայքարող մարտիկների հարթաքանդակներ (քաղաքի բնակիչներ)։
- Հայրենական Մեծ պատերազմի հերոսներ
- օդաչու Վիկտոր Նոսովի
- հետևակ Վասիլի Ժիլինի
- նավաստի Եվգենի Նիկոնովի
- ինչպես նաև 1918 թվականին սպանված քաղգործկոմի առաջին նախագահ Վասիլի Բանիկինի
1958 թվականի հոկտեմբերի 26-ին կայացավ հուշարձանի հանդիսավոր բացումը։ Այդ օրվանից Ազատության հրապարակը դարձավ քաղաքի կենտրոնական հրապարակը։
1958 թվականի նոյեմբերի 7-ից քաղաքային հանդիսությունները և շքերթները սկսեցին կայանալ հենց այստեղ։ «Հանուն ազատության մարտիկների» հուշարձանի անվանումով սկսվեց կոչվել հրապարակը, իսկ հարակից զբոսայգին կոչվեց Երիտասարդական։
Վերակառուցում խմբագրել
1975 թվականի ապրիլին Հայրենական Մեծ պատերազմի 30-ամյակի նախապատրաստման ընթացքում կոթողը վերակառուցվեց և ձևափոխության ենթարկվեց։
Հանվեցին եզրային մասում գտնվող չորս քարե գնդերը և դեկորատիվ շղթաները, ինչպես նաև փոխվեցին հերոսների կիսապատկերներով մեդալիոնները։ Տոլյատինցի քանդակագործներ Ա. Ն Պրոնյուշկինը և Ն. Ի. Կոլեսնիկովը կերտեցին հերոսների բրոնզե հարթաքանդակները։ Հուշարձանը երեսապատվեց գրանիտով։
Կոթողի մի կողմում տեղադրված հուշատախտակին գրված էր`
В битве великой
не сгинут бесследно
павшие с честью
во имя идей.
Их имена с нашей
Песней победной
Станут священны
мильонам людей
Մյուս կողմում գրված էր, ժողովրդի ազատության և երջանկության համար ընկած մարտիկներին։
1978 թվականի նոյեմբերի 3-ին հուշարձանում վառվեց անմար կրակը, որը բերվել էր Սամարայի Փառքի կոթողից զրահամեքենայով։ Աստիճանաբար հուշարձանը սկսեցին կոչել «Փառքի կոթող»։
2006 թվականին Տոլյատիի քաղաքապետ Նիկոլայ Ուտկինն առաջարկեց վերականգնել հուշարձանը։ Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակի տոնակատարությունների հետ կապված հուշարձանը վերականգնվեց և հանդիսավորապես բացվեց 2015 թվականի մայիսի 8-ին։
Գրականություն խմբագրել
- Овсянников В. А. Часть I // Ставрополь - Тольятти. Страницы истории. - Тольятти: Изд-во Фонда «Развитие через образование», 1997. - С. 345. - 364 с илл. с. - ISBN 5-88299-016-5.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Обелиск славы
- ↑ «Обелиск Славы». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Փառքի կոթող (Տոլյատի) կատեգորիայում։ |