Փառիսոսի բերդ
Փառիսոսի բերդ (Ադրբեջանում հայտնի է որպես ադրբ.՝ Koroğlu qalası Քյորօղլու կալասը), միջնադարյան հայկական բերդ Գարդմանում, ներկայումս՝ Ադրբեջանական Հանրապետության Գետաբեկի շրջանի Ղալաքենդ գյուղի հյուսիսային մասում, գետի ձախափնյա ժայռոտ լեռնագագաթի վրա[1]։
Նկարագրություն | |
Տեսակ | շենք |
Տեղագրություն | գ. Ղալաքենդ, Գետաբեկի շրջան, Ադրբեջան |
Վարչական միավոր | Գետաբեկի շրջան |
Երկիր | Ադրբեջան |
Կառուցված | IX-X դդ.[1] |
Շինանյութ | անմշակ կրաշաղախ, կոպտատաշ քար |
Ընթացիկ վիճակ | կիսականգուն |
Koroghlu Fortress Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՓառիսոսի բերդը կառուցվել է IX-X դդ.[1]։
Ճարտարապետություն
խմբագրելՇրջապատի նկատմամբ Փառիսոսի բերդը ունի իշխող դիրք։ Հարավից լեռնագագաթը վիմահերձ է և բնական անառիկություն է հաղորդում ռազմական կառույցին։ Մյուս կողմերն ամրացված են բրգաշատ պարիսպներով, որոնք կառուցված են անմշակ կրաշաղախով (հյուսիսային և արևմտյան կողմերում կրկնաշարք են) կամ կոպտատաշ քարով։ Պարիսպների հաստությունը կազմում է 2,5 մետր, իսկ պահպանված բարձրությունը՝ 8-9 մետր։ Կիսաբոլորակ աշտարակների թիվն անցնում է մեկ տասնյակից։ Բերդի մուտքն արևելյան կողմից է։ Պարսպապատ տարածքում պահպանվել են տարբեր չափի բազմաթիվ շինությունների հետքեր, կիսավեր մատուռ, իսկ հյուսիսային պարսպապատին կից կան ընդհանուր մուտքով միմյանց հետ հաղորդակցվող թաղակապ 2 սենյակներ, որոնցից մեկը մեկը ծառայել է իբրև ջրամբար[1]։
Ըստ ավանդության, ջուրը այստեղ է հասցվել ստորգետնյա առվով[2]։
IX-X դարավերջին բերդն այցելած մի քանի հեղինակներ թողել են նկարագրական ուշագրավ նյութեր։ Դրանցից է 1890 թվականի ամռանը բերդ է բարձրացել Ս. Քամալյանը և գրել հետևյալը՝
...շենը կպած է կրաքարից բաղկացած բլրի արևելակողմին, որի գագաթին հսկայաձև խոյացած են ամրապինդ ծակերավոր պարիսպները ղալաի։ Բլրի լանջով բարձրացա դեպի արևելահյուսիս, ուր կրաքար էին հանում ահագին գրդոններով։ Հյուսիսային կողմի կամրջի մոտից ձի հեծած խոտորս գնացինք, շատ տեղ կեռմաններ անելով։ Ստորոտից նայելիս դժար էր թվում բերդի մոտ հասնելը. 25 րոպեի ընթացքում բարձրացած, ուրախ և գոհ շրջում էինք բերդապարիսպների գլխներին ու կողքերին, զգուշությունով ականելով քարակույտերը։ Բլրի շուրջը կարճ ու կանաչ արոտով է ծածկված, մեծ մասը սպիտակին են տալիս կրաշերտերը հողի ու խոտի տակից։ Պարիսպը միայն դրսից պատած է մացառներով և մի քանի մեծ կաղնի ծառերով հյուսիսային կողմից։ Բլուրը լեռնաչափ բարձր ու հարավից կանգնած երկար ու խոր ձորի մոտ, որի միջով գետակն է հոսում սկիզբ առնելով Սատանի խաչ կոչվող հեռավոր գագաթից։ Ղալի մուտք՝ արևմուտքից է ձորագլխին մոտիկ, ներս մտնողը նախ հայացքը ձգում է աջ թևի կողմի ձորի հատակում վշշող ջրին։ Հյուսիսից դեպի մուտքը, պարսպի տակ բավական տեղ քարահատակ է շինած։ ...պարիսպը բավական բարձր է, մեջն ունի գլանաձև չորս վերշոկ տրամագծով խոր խոռոչներ։ Բերդը ահագին նստվածք ունի, ներսը փլված, շուրջը փլված, պարսպից ամբողջ են մնացել արևմտային ու հյուսիսային կողմերը։ Ասում են, որ Ղալեն իրա հատուկ ջուրն ու ջրամբարն է ունեցել իրա փառավոր միջոցին։ Այժմ այդ ջուրը կա, բայց հիմա խռովել է և ընթացքը փոխել։ Ահագին աղբյուրը, որ ղալայի հյուսիսակողմում բլրակի տակից ոչ թե հոսում կամ բղխում է, այլ մեծ քարահորդ ուներ բերանի առաջ կոճակների ուժով խաղացնում է բլբայով ու վրխալով։ Երկու ջաղաց կբանեն այդ ջրով։ Ղալի մոտից 2-3 վերստ հեռու է դրա բերանը, բայց հավատացնում են, որ ղալի որոշեալ տեղից եթե հարդ են ածում. ժամանակ անցնելուց հետ երևում է աղբյուրի ջրի մեջ։ Ղալի կենդրոնում հին մատուռի աննշան մնացորդներ կան, երևում էին մոմի, խվի, զռեի հետքեր։ Կամրջի մոտ ձի հեծնելով անցանք կորեկի նորաբույս արտերի միջով դեպի ձախ լեռնաշղթայի անցով իջանք այն ձորը, ուր հոսում է Շաքար բեկի առուն[3] |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 127
- ↑ Սմբատ Մ., Հնութիւններ Գետաբէկի շրջակայքում, «Նոր-Դար», 1893, N 36, էջ 3՝
...Բերդի գագաթում կայ ջրամբար, որը ինչպէս ասում են լցւում է ջուրը հեռուից՝ գետնի տակով բերած առուից... - ↑ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Ս. Քամալյանի ֆ., տետր N 1, VI-11, թ. 24-26