Փանջիհուա (չին. 攀枝花, փինյին Pānzhīhūa), ՉԺՀ-ի Սուչան նահանգի քաղաքային շրջան։ Հիմնադրվել է 1965 թվականին Յանցզի ու Յալունցզյան գետերի միախառնման, որոնց կանաչ ուղղաբերձ ափերը տվել են ժամանակակից Փանջիհուա անվանումը։ Այն Չինաստանի պողպատաձուլական արդյունաբերական կենտրոնն է։

Փանջիհուա
չին․ 攀枝花,Փինյին Pānzhīhūa
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Մասն էՍիչուան նահանգ
ԿարգավիճակՉԺՀ քաղաքային շրջան և մեծ քաղաք
Մտնում էՍիչուան
ԲԾՄ1157 մետր
Օրենսդրական մարմինQ106088151?[1]
Բնակչություն (2007)1 144 000 մարդ
Տարածք7440 կմ²
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Միջին բարձրություն

 1157 մ մ
Ժամային գոտիUTC+8:00
Հեռախոսային կոդ0812
Փոստային ինդեքսներ617000
Ավտոմոբիլային կոդ川D
panzhihua.gov.cn

Պատմություն խմբագրել

Սիկան նահանգը կազմավորվել է 1939 թվականին, և այդ տարածքները մտել են նրա կազմի մեջ։ Սիչչանի Հատուկ շրջանը կազմավորվել է 1950 թվականին Սիկան նահանգում։ 1955 թվականին Սիկանը վերաձևավորվել է և Սիչանի Հատուկ շրջանը մտել է Սիչուանի կազմի մեջ։

1965 թվականի հունվարի 7-ին ՉԺՀ Պետխորհրդի որոշմամբ կազմավորվեց Արդյունաբերական Դուկոու (渡口工业区) շրջանը։ 1965 թվականի փետրվարին ՉԺՀ Պետխորհուրդը և Կենտրոնական կոմիտեի Չինասանի կոմունիստական կուսակցությունը, վերանայելով որոշումը, որոշեցին ստեղծել Փանջիհուա (攀枝花特区) հատուկ շրջանը, որը պաշտոնապես կազմավորվեց 1965 թվականի մարտի 20-ին։ 1965 թվականի ապրիլին, վերանայելով Սիչուան նահանգի Ազգային ժողովի ուղերձը, ՉԺՀ Պետխորհուրդը Փանջիհուա շրջանը վերակազմավորեց Դուկոու (渡口市) քաղաքային շրջանի, որը ենթարկվում էր նահանգի կառավարությանը։

1973 թվականին կատարվեց Դուկոուի վաչական-տարծքային բաժանման փոփոխություն. արդյուաբերական գոտիները, տեղակայված Ցզինշացզյան գետի երկայնքով, միավորվեցին Արևելյան և Արևմտյան շրջանների մեջ, իսկ մնացած տարածքը՝ Մերձքաղաքային շրջանի մեջ։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի որոշմամբ 1974 թվականի հոկտեմբերի 8-ից Չուսյուն-Իյսկի ինքնավար շրջանի Յուննան նահանգի Յունժեն գավառի տարածքի մի մասը տեղափոխվել է Սիչուան նահանգի Դուկոու քաղաքային շրջանի կազմ։

1974 թվականի 8-ից ՉԺՀ Պետխորհրդի որոշմամբ Յունժեն գավառի տարածքի մասը՝ Չուսյուն-Իյսկին, Յուննան նահանգի ինքնավար շրջանը փոխնցվեց Սիչուան նահանգի Դուկոու քաղաքային շրջանին։

1978 թվականին Սիչանգ շրջանը (西昌 地区) լուծարվեց և 1970 թվականին վերանվանվեց Սիչանգի հատուկ՝ Միու և Յանբյանի շրջանները, որոնք նախկինում դրա մաս էին կազմում, տեղափոխվեցին Դուկու քաղաքային շրջանի իրավասության տակ։

1981 թվականին Արվարձանային շրջանը վերանվանվեց Ժենհե շրջանի։

1987 թվականին Դուկու քաղաքային ջրջանը վերանվանվեց Փանջիհուա։

Վարչատարածքային բաժանում խմբագրել

Փանջիհուա քաղաքային շրջանը բաժանված է 3 շրջանի և 2 գավառի։

Քարտեզ
 
# Կարգավիճակ Անվանում Հիերոգլիֆ Փինյին Բնակչությունе
(2004)
Մակերես (կմ²) Բնակչության խտությունը
(/կմ²)
1 Շրջան Դունցյույ 东区 Dōng qū 32000 167 1916
2 Շրջան Սիցույ 西区 Xī qū 160000 124 1290
3 Շրջան Ժենհե 仁和区 Rénhé qū 200000 1727 116
4 Գավառ Միի 米易县 Mǐyì xiàn 200000 2153 93
5 Գավառ Յանբյան 盐边县 Yánbiān xiàn 200000 3269 61

Ծանոթագրություններ խմբագրել

  1. National Database of Laws and Regulations — 2021.