Փայլակ Ենգոյան

հայ պատմաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ենգոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Փայլակ Իսահակի Ենգոյան (մայիսի 9, 1921(1921-05-09) - դեկտեմբերի 12, 1978(1978-12-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1970

Փայլակ Ենգոյան
Ծնվել էմայիսի 9, 1921(1921-05-09)
Մահացել էդեկտեմբերի 12, 1978(1978-12-12) (57 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
Մայրենի լեզուհայերեն
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Ալեքսանդր Ենգոյանի հայրը։

Կենսագրություն խմբագրել

1948 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1941-1945 թվականներին եղել է դեսանտային զորամասի սպա, 1944 թվականին մասնակցել է մերձբալթյան ռազմաճակատի կռիվներին։ 1952-1970 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանում, 1970-1978 թվականներին՝ Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության պատմության ամբիոնի վարիչ։

Աշխատությունները վերաբերում են Հայաստանի ինդուստրացմանը, բոլշևիկյան կուսակցության քաղաքականությանը[1]։

Երկեր խմբագրել

  • ՍՄԿԿ XXIV համագումարը, Երևան, 1962։
  • Հայաստանի կոմպարտիայի պայքարը ռեսպուբլիկայի ինդուստրացման համար (1926-1941), Երևան, 1965։
  • Հայաստանը ինդուստրացման ուղիով (1926-1958), Երևան, 1967։
  • Վ. Ի. Լենինի տեսական ժառանգության և նրա պրոպագանդման մասին, Երևան, 1970։
  • Պայքարի և հաղթանակների փառապանծ ուղի, Երևան, 1973։
  • Բոլշևիկների ստրատեգիան և տակտիկան Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակաշրջանում, Երևան, 1973։
  • Երևանի համալսարանը Մեծ հայրենականի տարիներին, Երևան, 1975։
  • Հոկտեմբերը մարդկության նոր առավոտն է, Երևան, 1977։
  • Բոլշևիկյան կուսակցության ստրատեգիան ու տակտիկան օտարերկրյա ռազմական ինտերվենցիայի և քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանում, Երևան, 1979։
  • Անդրկովկասի բանվոր դասակարգը և բոլշևիկյան կազմակերպություններն առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, Երևան, 1984։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.