Փամփուշտ–ը (անգլ.՝Bullet), 1996 թ.-ին նկարահանված ամերիկյան քրեական դրամա է, որի ռեժիսորը Ուլիեն Թեմփլն է։ Ֆիլմում խաղում են՝ Միքի Ռուրկը, Թուփաք Շակուրը, Դոնի Ուոլբերգը, Էդրիեն Բրոուդին, Թեդ Լևինը, Ջոն Էնոս III- ը, ինչպես նաև Փիթեր Դինքլեյջն և Մայքլ Ք.Ուիլյամսը։ Սցենարը գրել են Բրյուս Ռուբենշտեյնը և Ռուրկը ՝«Պարոն» Էդդի Քուք կեղծանվամբ։ Ֆիլմը թողարկվել է Շակուրի սպանությունից մեկ ամիս անց։

Փամփուշտ(1996)
անգլ.՝ Bullet
Երկիր Միացյալ Թագավորություն
 Ավստրալիա
 ԱՄՆ
Ժանրքրեական ֆիլմ[1], դրամա[1] և մարտաֆիլմ
Թվական1996
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋուլիեն Թեմփլ[1]
Սցենարի հեղինակՄիքի Ռուրկ
ԴերակատարներՄիքի Ռուրկ, Թուփաք Շակուր, Ջոն Էնոս III, Էդրիան Բրոուդի, Թեդ Լևայն, Ֆրենկ Սենգեր, Manny Pérez?, Jerry Grayson?, Դոննի Ուոլբերգ, Oni Faida Lampley?, Մայքլ Ուիլյամս, Փիթեր Դինքլեյջ և Սյուզան Շեփերդ
ԵրաժշտությունRandall Poster?
ՄոնտաժՆիվեն Հովի
Պատմվածքի վայրՆյու Յորք
ԿինոընկերությունVillage Roadshow Pictures
Տևողություն92 րոպե

Միքի Ռուրկը նաև ֆիլմի երաժշտական ղեկավարն էր։ Ֆիլմը սահմանափակ տարածում ուներ ԱՄՆ-ի կինոթատրոններում։ Այն թողարկվել է Նյու Յորք քաղաքում 1994 թ.-ին, իսկ ֆիլմի նկարահանման զգալի մասը կատարվել է Բրուքլինում[2]։ Ռուրկն ու Շակուրը ընկերանում են նկարահանման հրապարակում այնուհետև ընկերությունը շարունակում նաև ֆիլմային գործունեությունից դուրս։

Սյուժե խմբագրել

Բուտչ «Փամփուշտ» Սթայնը (Միքի Ռուրկ) 35-ամյա հրեա-ամերիկացի դատապարտյալ և նարկոման է, ով պայմանական վաղաժամկետ ազատվում է բանտից ՝ 8 տարվա պատիժը կրելուց հետո ՝ իր ընկերոջ՝ իռլանդա-ամերիկացի գանգստեր Փեդդիի կողմից կատարված կողոպուտի հանցակից հանդիսանալու համար։ Ազատվելուց հետո Բալլեթը և նրա լավագույն ընկերը ՝ Լեսթերը (Ջոն Էնոս III) թմրանյութեր ձեռք բերելու համար թալանում են երկու դեռահասների։ Նա նաև թալանում և վնասում է թմրանյութեր տեղափոխող Ֆլեքոյի (Մենի Փերեզ) աչքը ՝ ստիպելով, որ իր ղեկավար Թենկին (Թուփաք Շակուր) տեղեկացնի, որ «Փամփուշտ»–ը վերադարձել է։

Նա վերադառնում է Բրուքլին ՝ ապրելու իր անգործունակ ընտանիքի հետ, ներառյալ իր ալկոհոլիկ հայրը, ընկճված մայրը և նրա երկու եղբայրները, Վիետնամյան տարեց հոգեկան անկայուն վիճակում գտնվող վետերան Լուիսը (Թեդ Լեւին) և իր կրտսեր եղբայր Ռուբին (Էդրիեն Բրոուդին),որը սկսնակ գրաֆիտային նկարիչ էր։

Թանկը տեղացի նարկոբարոն է, որը պետք է հաշվեհարդար տեսնի Փամփուշտից, ով վնասել է իր աչքը, միասին բանտում նստած ժամանակ։ Փամփուշտը կարծե թե ընդունում է մարտահրավերը։ Թանկը սկզբում ճնշում է գործադրում Փեդդիի վրա, որպեսզի այդ ընթացքում գտնի ու գնդակահարի նրան։Ավելի ուշ, նա փորձում է սպանել նրան, ստիպելով Փեդդիի դիլերներին թույնով խառնված թմրանյութ վաճառել Փամփուշտին։ Նա անհաջողության է մատնվում, երբ զինված անձինք թալանում են ողջ թմրանյութի պաշարը,իսկ զինյալներից մեկը դանակահարում է Ռուբիի ձեռքը ։

Ֆիլմի ողջ ընթացքում Փամփուշտը մշտապես զբաղված է հերոինի որսով եւ հարևանի տնից թանկարժեք իրերի կողոպուտով,որոնք այնուհետև Լեսթերի հետ վաճառում են "թարթչավոր Ֆրենկի" անունով (Լարի Ռոմանո)իտալա-ամերիկյան գանգստերին:Նա նաեւ խրախուսում է Ռուբիին մասնակցություն ունենալ իր նպատակներին եւ խորը բարեկամական զրույց է ունենում Լեսթերի հետ, հետաքրքրվելով թե արդյոք Լեսթերը կարող է թաքնված միասեռական լինել, քանի որ նրա մայրը նրանթողել է իսկ հայրը՝ մահացել, երբ նա երեխա է եղել, բայց վերջինս հերքում է դա։ Փամփուշտին սպանելու առաջին անհաջող փորձից հետո, Թանկն իր աջակիցներից մեկին ստիպում է կռիվ սկսել «Փամփուշտ»–ի հետ, որին ականատես է լինում Լուիսը։ Պայքարն ավարտվում է ոչ-ոքիով, երբ դահիճը կոտրում է իր ձեռքը։ Փեդդին գլխի է ընկնում,որ Թենքը ջանում է ոչնչացնել «Փամփուշտ»–ին և որ փորձում է իրեն և իր գործընկերներին թշնամացնել։ Վերջինս իր համախոհ Բիգ Բոլսի(Դոննի Ուոլբերգ) հետ միասին դեմ են դուրս գալիս Թանկին՝ սպանելով նրա երկու կամակատարներին, այդ թվում՝ Հայ Թոփին (Մայքլ ք.Ուիլյամս)։

Փամփուշտը կարճ ժամանակով վերադառնում է տուն, որտեղ մորն ասում է, որ ցավում է ամեն ինչի համար, ինչի միջով նրան ստիպել է անցնել այս տարիների ընթացքում։ Ավելի ուշ նա Ռուբիի և Լեյսթերի հետ գնում է գիշերային ակումբ։ Փեդդին փորձում է օգնել «Փամփուշտ»–ին փախչել, քանի որ Թանկը նրան սպանելու ճանապարհին էր։ Այնուհետև «Փամփուշտ»–ն հասկանում է թե իր հետ ինչ է կատարվելու շուտով, երբ Թանկը և նրա մարդիկ իրեն անկյունում շրջափակման մեջ են գցում և սպանում, ինչը Ռուբիի համար սարսափելի էր։

«Փամփուշտ»–ի հուղարկավորությունից կարճ ժամանակ անց Լուիսը վրեժխնդիր է լինում Թանկից սպանելով նրան և կտրելով նրա կոկորդը,երբ նա փորձում էր մտնել իր ակումբ։ Այնուհետև Լուիսը «Փամփուշտ»–ի կենդանի առնետներին բաց է թողնում Թանկի դակի վրա, բացականչելով « Հատուցումը՜, լակոտ »(տող, որը Թանկն ասաց «Փամփուշտ»-ին, երբ իր համախոհների հետ սպանեց վերջինիս)։ Ֆիլմի վերջանում է այն տեսարանով, որ Լուիսը դիտում է, թե «Փամփուշտ»–ի առնետը ինչպես է պատրաստվում վայելել Թանկի դիակը։

Դերասանական կազմ խմբագրել

  • Միքի Ռուրկ որպես՝ Բաթչ «Փամփուշտ» Սթեյն
  • Թուփաք Շակուր որպես՝ Թանկ
  • Էդրիեն Բրոուդի որպես՝ Ռուբի Սթեյն
  • Թեդ Լևին որպես՝ Լուիս Սթեյն
  • Մեթյու Փաուերսը որպես՝ Փադի
  • Դոնի Ուոլբերգ որպես՝ Մեծ «ձվեր»
  • Սյուզան Շեպհարդ որպես՝ Քուքի Սթեյն
  • Ջերրի Գրեյսոն որպես՝ Սոլ Սթեյն
  • Մենի Փերեզ որպես՝ Ֆլաքո
  • Ջինա Ֆիգուերան ՝ Լաուրայի դերում
  • Ջոն Էնոս III որպես՝ Լեսթեր
  • Ժենե Քենֆիլդ ՝ որպես Ռեյներ
  • Մայքլ Ք․ Ուիլլիամս որպես՝ գլխավոր
  • Մեծն Ստրեթչ որպես՝ Դալլաս
  • Փիթեր Դինքլեյջ որպես՝ շենքի պատասխանատու
  • Ջերմեյն Հոփքինս որպես՝ Փադջի

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bullet(բազմ․) — 1990.
  2. DAVID STRATTON (1997 թ․ ապրիլի 5). «Bullet». Variety.