Ադա Գերտրոդե Փեթերսոն (հունիսի 6, 1880(1880-06-06)[1], Քավերշամ, Դանիդին, Օտագոյի շրջան, Նոր Զելանդիա[2] - օգոստոսի 26, 1937(1937-08-26)[1][3][4], Վելինգտոն, Նոր Զելանդիա[4]), նորզելանդացի դպրոցի բժիշկ, մանկական առողջապահության ադմինիստրատոր։

Ադա Փաթերսոն
Ծնվել էհունիսի 6, 1880(1880-06-06)[1]
ԾննդավայրՔավերշամ, Դանիդին, Օտագոյի շրջան, Նոր Զելանդիա[2]
Մահացել էօգոստոսի 26, 1937(1937-08-26)[1][3][4] (57 տարեկան)
Մահվան վայրՎելինգտոն, Նոր Զելանդիա[4]
Քաղաքացիություն Նոր Զելանդիա[2]
ԿրթությունՕտագոյի աղջիկների ավագ դպրոց[2], Օտագոյի համալսարան[2], Դուբլինի համալսարան[2] և Dunedin School of Medicine?
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրԿրթության վարչություն[2]
ԱնդամակցությունՆոր Զելանդիայի համալսարանական կանանց ֆեդերացիա[2]

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Փաթերսոնը ծնվել է 1880 թվականին Դանիդինում։ 1906 թվականին ավարտել է Օտագոյի համալսարանը, այնուհետև ուսումը շարունակել է Դուբլինի համալսարանում[5]։

Կարիերա խմբագրել

Նոր Զելանդիա վերադառնալով՝ Պիկրոն քաղաքում զբաղվել է բժշկությամբ։ 1912 թվականին Փաթերսոնը նշանակվել է դպրոցների բժշկական տեսուչ, սկզբում Դունեդինում, 1916 թվականից՝ Ուելինգթոնում[6]։ Եղել է Դպրոցական բժշկական ծառայության չորս կին բժիշկներից մեկը[7]։ 1923 թվականին Փաթերսոնը նշանակվել է առողջապահության դեպարտամենտի դպրոցական հիգիենայի բաժնի տնօրեն[5]։

1935 թվականին Փաթերսոնը ներկայացրել է Նոր Զելանդիան Ժնևում անցկացվող Ազգերի լիգայի հետ կապված խորհրդաժողովում[5][6]։

Նրա մահախոսականում ասվում է, որ «մանկական բազմաթիվ խնդիրների նկատմամբ Փաթերսոնի իմաստուն և զգայուն վերաբերմունքը նրան արժանացել է դպրոցականների և նրանց ծնողների հարգանքին և սիրուն, ինչպես նաև կրթական մարմինների վստահությունը»։

Փաթերսոնը եղել է Վելինգթոնի շրջանի մանկական առողջության ճամբարների ասոցիացիայի առաջին նախագահը և մեծ ազդեցություն է ունեցել Ōtaki մանկական առողջության ճամբարի կառավարման գործում[8]։ Եղել է Նոր Զելանդիայի կանանց համալսարանի ֆեդերացիայի անդամ և ծառայել է այդ կազմակերպության կոմիտեում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Oliver W. H., Orange C. Dictionary of New Zealand BiographyAuckland University Press, 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 https://teara.govt.nz/en/biographies/3p13/paterson-ada-gertrude
  3. 3,0 3,1 3,2 The Evening Post, Evening post — 1865. — ISSN 0113-9428
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://www.familysearch.org/ark:/61903/3:1:3Q9M-C9T2-ZQMZ-7?i=115&cc=1865481
  5. 5,0 5,1 5,2 paperspast.natlib.govt.nz https://paperspast.natlib.govt.nz/newspapers/EP19370827.2.38.1. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  6. 6,0 6,1 «Dr Ada Paterson». New Zealand Medical Journal. 36: 333–334. 1937 թ․ հոկտեմբեր.
  7. Tolerton, Jane (2017). Make her praises heard afar : New Zealand women overseas in World War One. Wellington, New Zealand: Booklovers Books. էջ 150. ISBN 978-0-473-39965-8. OCLC 1011529111.
  8. paperspast.natlib.govt.nz https://paperspast.natlib.govt.nz/newspapers/EP19370915.2.21. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադա Փաթերսոն» հոդվածին։