Ցցահարի տեսակներ.

  • Վերհանքարանային կառույց, որը նախատեսված է հանքահորի ամբարձիչ տեղակայանքի տեղադրման համար։ Ցցահարները տարբերում են ըստ նյութի տեսակի (փայտե, մետաղե, երկաթբետոնե, խառը), ըստ ամբարձիչ մեքենաների թվի (միամբարձիչ, երկամբարձիչ, եռամբարձիչ) և հորանափողի նկատմամբ դրանց դիրքի (հանքահորին զուգահեռ, անկյան տակ, ցցահարի վրա և այլն)։ Կան ժամանակավոր (հորատանցման) և մշտական (շահագործման) ցցահարներ։


  • Ցցամուրճը կամ թրթռասուզիչը կախելու և ուղղորդելու, վարսման ժամանակ ցիցն ու ագույցը ձգելու, բարձրացնելու և ուղղորդելու համար նախատեսված շինարարական մեքենա։ Լինում է էլեկտրական, դիզելային և շոգիով աշխատող, պարզ և ունիվերսալ, ոչ ինքնագնաց և ինքնագնաց։


  • Խոշոր մետաղաջարդոնը և մարտենյան խարամի կարծրացած մեծաբեկորները ջարդելու տեղակայանք։ Տարբերում են ստացիոնար և շարժական (ամբարձիչային տիպի) ցցահարներ։


  • Հարվածային մեխանիկական փորձարկումներ կատարող սարքավորում։ Առավել տարածված են ճոճանակային ցցահարները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 171