Ցուցչավորում (ինդեքսավորում), մատյանների, գրքերի, արխիվային գործերի և այլնի հաշվառման պայմանանական համակարգ՝ նրանց որևէ (առավել ընդհանուր) հատկանիշի հիման վրա։ Կատարվում է փաստաթղթի խորագրերի, այբբենական-առարկայական ցուցիչների, աղյուսակների, գրադարանային ֆոնդի հիման վրա հրատարակված գրականության համարի՝ ըստ հատուկ-գործառնական նշանակության (տեղեկատու, ուսումնական, գիտական, արդյունաբերական, գիտաճանաչողական և այլն), ըստ տեղեկույթի նշանային ձևի (բառային, գեղարվեստական, նոտային, քարտեզագրական և այլն)՝ նրանց պահադրման համակարգման և դյուրին օգտագործման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։