Ցուզումի (ճապ.՝ ) ճապոնական թմբուկ է, որը պատկանում է շիմե-դայկո լարով լարվող թմբուկների ընտանիքին։ Այն ունի ավազի ժամացույցի տեսք՝ երկու թաղանթով, մի թաղանթից մյուսը եզրագծով լար է անցնում, որը կարող է օգտագործվել լարումը կարգավորելու համար[1]։ Գործիքի հիմնական մասը սովորաբար պատրաստված է լինում բալի փայտից և լաքապատված է, իսկ թաղանթները՝ ձիու մորթուց[2]։ Երաժիշտը կատարման ընթացքում կարող է փոխել ձայնի բարձրությունը՝ փոխելով լարերի լարվածությունը։

Ցուզումի
Որակավորումhourglass drum? և traditional Japanese musical instrument?
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ211.24

Ցուզումին օգտագործվում է նո և կաբուկի թատրոններում երաժշտությանը նվագակցելու համար, և մինյո (ճապ.՝ 民謡) ազգային երգերում։ Նո թատրոնում փոքր և մեծ ցուզումիները Հայաշի նվագախմբի մաս են կազմում՝ ավելի մեծ թմբուկի և ֆլեյտաի հետ միասին[2]։

Պատմություն

խմբագրել

Ավազե ժամացույցի տեսքով թմբուկը Ճապոնիա է եկել Հնդկաստանից՝ Չինաստանի և Կորեայի միջոցով[3]։

Ամենավաղ պահպանված ցուզումին, հավանաբար, բերել են Կորեայից 17-րդ դարում՝ գիգակուի համար և պահվում են Սյոսոին) գանձարանում։ Նվագելու տեխնիկան հիշեցնում էր կորեական ջանգգու նվագելու տեխնիկան՝ թմբկահարն աջ ձեռքում պահում էր թմբուկի փայտիկը, իսկ ձախը մնում էր դատարկ[3]։

Տարատեսակներ

խմբագրել

«Ցուզումի» բառը նեղ իմաստով նշանակում է թմբուկներից ամենափոքրը, կոցուզումի (ճապ.՝ 小鼓 «փոքր ցուզումի»), որը ելույթ ունենալիս պահում են աջ ուսին և խաղում աջ ձեռքով, բացի այդ տեսակից գոյություն ունի նաև օցուզումի (ճապ.՝ 大鼓 օ:ցուզումի, մեծ ցուզումի), որը կոչվում է նաև օկավա (ճապ.՝ 大革 օ:կավա, «մեծ մաշկ»), որի վրա խաղում են աջ ձեռքով՝ դրված ձախ ծնկի վրա[1][2][3]։

Օցուզումին երկու տեսակի ձայն է հանում՝ «տյոն» (ավելի ուժեղ) և «ցու» (ավելի թույլ); կոցուզումին՝ չորս[4].

  • տի - հանգիստ հարված մատնեմատով թաղանթի եզրին, լարը ձգված է;
  • տա - միջին և մատնեմատով ուժեղ հարված, լարը ձգվում է հնարավորինս ամուր;
  • փու - հանգիստ հարված ցուցամատով կենտրոնում, լարը թույլ է,
  • փո - քաշվում է լարը, բոլոր մատներով ուժեղ հարված թաղանթի միջնամասին, այնուհետև նորից քաշվում է լարը։

Հարվածները համակցվում են և ստեղծում արտահայտություններ, յուրաքանչյուր թմբուկի համար կա մոտ 200[5]։

 
Կոցուզումի (ձախ) և Օցուզումի (աջ)

Բաղադրիչներ

խմբագրել

Ցուզումիի երկու տեսակներն էլ ունեն հետևյալ բաղադրիչները.

  • մարմին (ճապ.՝ տո:),
  • արտաքին թաղանթ (ճապ.՝ 表革 օմոտեգավա),
  • ներքին թաղանթ (ճապ.՝ 裏革 ուրագավա),
  • լար (ճապ.՝ 調緒 շիրաբեո)

Գործիքը դժվար է պահպանել լավ վիճակում, քանի որ այն ջերմություն է պահանջում ձայնի լավագույն որակի համար։ Նախքան ելույթը, երաժիշտը պետք է տաքացնի թաղանթը, ընդ որում, կոցուզումին պահանջում է բարձր խոնավություն, իսկ օցուզումին՝ ցածր խոնավություն[6]։ Կոցուզումի կատարողը նվագելուց առաջ թքով թաթախված վաշիի շերտերը ամրացնում է հետևի թաղանթին և ելույթի ընթացքում շնչում դրանց վրա։ Նո կտորի խաղի ընթացքում սովորաբար օցուզումի նվագարկչի մոտ են բերում թարմ տաքացված գործիք։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Malm, 1958, էջ 89
  2. 2,0 2,1 2,2 Kishibe
  3. 3,0 3,1 3,2 Hughes, 2015
  4. Malm, 1958, էջ 89—90
  5. Malm, 1958, էջ 91
  6. Garland, 2001, էջ 587