Բացել գլխավոր ցանկը

Ցողիկ, ցողաբույս, ցողիկազգիների ընտանիքի միջատակեր բույսերի ցեղ։

Արտաքին տեսքԽմբագրել

Բազմամյա, հազվադեպ միամյա, սողացող կամ պալարանման կոճղարմատով և կլոր, երկարավուն տերևների վարդակով բույսեր են։ Տերևները պատված են կարմիր գլխիկներ ունեցող գեղձային մազիկներով։ Դրանցով բռնվում են տերևի վրա ընկած միջատները, իսկ գեղձերի արտադրած կպչուն հեղուկի պարունակած օրգանական թթուները և մարսողական ֆերմենտները քայքայում են բռնված միջատի սպիտակուցները և լրացնում սննդանյութերի պակասը։ Ծաղիկները մեկական են կամ ողկույզներով։ Պտուղը տուփիկ է։

ՏեսակներԽմբագրել

Հայտնի է մոտ 100 տեսակ՝ տարածված արևադարձային և բարեխառն գոտիներում։

ՍՍՀՄ-ում կա 4 տեսակ՝

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 166