Ցիտրուլին

քիմիական միացություն

Ցիտրուլին, α-ամինա–δ–ուրեիդավալերիանաթթու, H2NCONH(CH2)3CH(NH2) COOH, բնական ամինաթթու։ Գոյություն ունի օպտիկապես ակտիվ Լ –, D– և ռացեմատ LD–ձևերով։ L ցիտրուլինն ազատ վիճակում պարունակվում է ձմերուկի և որոշ այլ բույսերի հյութերում, ընդավորների արմատային պալարներում, կաթնասունների հյուսվածքներում (լյարդ, երիկամներ, ուղեղ, մկաններ, արյուն)։ Բնական սպիտակուցների կազմության մեջ չի մտնում։ Օրգանիզմում մասնակցում է օրնիթինային ցիկլի ռեակցիաներին (օրնիթինից արգինինի կենսասինթեզի միջանկյալ արգասիք է)։ Բույսերում մասնակցում է նաև ազոտի ֆիքսման պրոցեսին։

Ցիտրուլին
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₆H₁₃N₃O₃
Մոլային զանգված2,9E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար372-75-8
PubChem9750
EINECS համար206-759-6
SMILESC(CC(C(=O)O)N)CNC(=O)N
ЕС206-759-6
ChEBI9367
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։