Ցինի դուքս Մու (չինարեն՝ 秦穆公, մ.թ.ա. 683-621), որոշ գրառումներում հայտնի է որպես Ցինի Մու դուքս (չինարեն՝ 秦繆公)[2][3][4]: Ազգանունը՝ Յինգ (չինարեն՝ ), անունը՝ Ռընհաո (չինարեն՝ 任好), Ցին նահանգի միապետ Գարնանային և աշնանային ժամանակաշրջանում։ Իր գահակալության 39-րդ տարում (մ.թ.ա. 659-621) նրան շնորհվեց Մու (չինարեն՝ ) տիտղոսը։ Պատմական գրառումներում ճանաչվել է որպես գարնանային և աշնանային ժամանակաշրջանի հինգ հեգեմոններից մեկը։

Ցինի դուքս Մու
Ծնվել էմ.թ.ա. 7-րդ դար
Մահացել էմ. թ. ա. 621
Մասնագիտությունազնվական
ԱմուսինMu Ji?[1]
Ծնողներհայր՝ Duke De of Qin?
ԵրեխաներDuke Kang of Qin?, Q9414661?, Q10958646?, Q8249148?, Haui Ying? և Q8249159?

Ցինի դուքս Մուն մեծ նշանակություն էր տալիս տաղանդին։ Իր գահակալության ընթացքում այնպիսի արժանավոր գահակալներ, ինչպիսիք են Բայլի Սին (百里奚), Ծիեն Շուն (蹇叔), Պիբաոն (丕豹) և Գոնսուն Ճին (公孫枝), օգնեցին Ծինի դուքս Վընին (文)՝ վերադառնալ Ցին թագավորություն և վերցնել գահը։ Երբ Չժոուի թագավոր Սիանը (襄) զորք ուղարկեց՝ հարձակվելու Շու նահանգի և Հանգուից արևմուտք գտնվող այլ երկրների վրա, գրավեց հազարավոր մղոններ։ Չժոուի թագավոր Սիանը նրան նշանակեց արևմտյան իշխանների ղեկավար, իսկ հետո նա գերիշխեց Սիրոնում։

Կյանք խմբագրել

Բայլի Սին (չինարեն՝ 百里奚) (Ցինի դուքս Դեյի փոքր որդին) Ծիեն Շուին, Յոույուին նշանակեց խորհրդականներ՝ ջախջախելու Ծին նահանգը, գրավելու Ծինի դուքս Հուին և ոչնչացնելու Լյանին և Ռուիին, աջակցելու Ծինի դուքս Վընին, իրականացնելու Ցին-Ծին դաշինքը։ Ծինի դուքս Վընի մահից հետո դաշինքը քայքայվեց և Ծինն և Ցինը դեմ դուրս եկան միմիանց։ Ավելի ուշ Վեյի ճակատամարտում՝ մ.թ.ա. 627 թվականին (այժմ Սիանմընսիայից հարավ-արևելք՝ Հենան) և մ.թ.ա. 625 թվականին Փընյայի ճակատամարտում (այժմ Բայշուից հյուսիս-արևելք՝ Շանսի) երկու անգամ ջախջախվեց Ծինի բանակի կողմից, և Ցինի արևելյան ճանապարհը ջախջախվեց Ծինի կողմից։

Ցինի դուքս Մուի 36-րդ տարում (մ.թ.ա. 424 թվականին) նա անձամբ գլխավորեց բանակը՝ Ծին նահանգի վրա հարձակվելու համար։ Խուանխե գետն անցնելուց հետո այրվեցին բոլոր լաստանավերը՝ ցույց տալու իրենց վճռականությունը՝ թշնամուն մինչև մահ հաղթելու համար։ Ցինի բանակը գրավեց թագավորի նստավայրը (այժմ Շանսի Ֆընսի) և արվարձանները։ Ծինի բանակը հրաժարվեց կռվել, իսկ Ցինի բանակը անցավ Խուանխե գետը, անցան հարավային ափով, նշաններ արեցին զոհված զինվորների համար, այնուհետև վերադարձան Չինաստան։ Վերադառնալով դեպի արևմուտք, Ցին նահանգը գերիշխում էր Հանգուի լեռնանցքից արևմուտք ընկած տարածքում, որը պատմության մեջ հայտնի է որպես «Գերիշխող Սիրոն» (չինարեն՝ 称霸西戎): «12 թագավորություններ բացեցին հազարավոր մղոններ» («Հան Ֆեյծը, տասը նամակ»)։

Ցինի դուքս Մուն ամուսնացել է Մու Ծիի (չինարեն՝ 穆姬)՝ Ծինի արքայազն Շեն Շընգի ավագ քրոջ հետ։ Ցինի դուքս Մուի գահակալության 39-րդ տարում (մ.թ.ա. 621 թվականին) Ցինի դուքս Մուն մահացավ և թաղվեց Յոնգում (այժմ Շանսի Ֆընսի քաղաքից հարավ-արևելք)[5], 177 մարդ թաղեցին նրան, չնայած՝ Ցինի դուքս Մուն Մինգ դինաստիայի գլխավորն էր։ Այնուամենայնիվ, թաղումը պատճառ դարձավ, որ Ծին դինաստիայում մեծ թվով տաղանդներ մարեն։ Ծուո Ճուանում Վընի գահակալության 6-րդ տարում արձանագրվեց, որ Ցին Բոն լավ զինվոր էր։ Ծի Չըի ընտանիքի 3 որդիներ մահացան։ Նրանք բոլորը Ցինի մարդիկ էին, և երկրի ժողովուրդը սգում էր նրանց համար և տալիս էր «Դեղին թռչուններ» (չինարեն՝ 黄鸟) անվանումը[6]։

Ընտանիք խմբագրել

Կին

  • Մու Ծի (չինարեն՝ 穆姬), դուքս Ծին Սիանի և Ցզյանի դուստրը, և դուքս Ծին Սիանի արքայազն Շեն Շընգի ավագ քույրը։

Որդի

  • Ցինի դուքս Կան (չինարեն՝ 秦康公) (հայտնի չէ-մ.թ.ա. 609 թվական)։ Կանը Ցինի դուքս Մուի և նրա կնոջ՝ Մու Ծիի որդին է։
  • Գոնգծի Հոնգ (չինարեն՝ 公子弘), Ցինի դուքս Կանի եղբայրը, Ցինի դուքս Մուի և նրա կնոջ՝ Մու Ծիի որդին։

Դուստր

  • Ծիան Բի (չինարեն՝ 簡璧)՝ Ցինի դուքս Կանի կրտսեր քույրը, ծնվել է կնոջ՝ Մու Ծիից։
  • Վըն Յին (չինարեն՝ 文嬴)՝ ամուսնացել է Ծինի դուքս Վընի հետ։
  • Հուայ Յին (չինարեն՝ 懷嬴)՝ ի սկզբանե ամուսնացած էր Ծինի դուքս Հուայի հետ։
  • Նոնգ Յու (չինարեն՝ 弄玉)՝ ամուսնացել է Սյաո Շիի հետ։

Արևմուտքն ընդլայնեց իր սահմաններ խմբագրել

Այդ ժամանակ Ցին դինաստիայի արևմտյան մասում ապրում էին բազմաթիվ ցեղեր և փոքր նահանգներ։ Օրինակ՝ Լոնգշանի արևմուտքում՝ Կուն Ռոնգը, Միենչժուն, Չժայը, Ցինի հյուսիսային մասում՝ Յիցյու, Վուշի, Ցյույուանի Ռոնգը, Լոուչուանում՝ Մեծ Լի Ցի Ռոնգ, Վեյ Նանում՝ Լու Հուն Ռոնգ։ Նրանք հետ են արտադրության մեջ, կրում են կեղծամ և հագուստ, յուրաքանչյուրն ունի իր ուժեղ կողմերը, և նրանք միասնական չեն։ Նրանք Հաճախ ներխուժում էին Ցինի սահմաններ, գողանում էին հացահատիկ և անասուններ, առևանգում էին աղջիկներին և տղաներին՝ մեծ տառապանք պատճառելով Ցինի ժողովրդին։

Ցինի դուքս Մուն շարժվեց դեպի արևմուտք և որդեգրեց ավելի զգույշ ռազմավարություն։ Այդ ժամանակ Սիրոն ցեղերից ավելի ուժեղներն էին Միանչժուն (այսօրվա Տյանշույ քաղաքից արևելք, Գանսու), Յիկուն (այսօր Նինգսյանից հյուսիս, Գանսու) և Դալին (այսօրվա Դալիից արևելք, Շանսի)։ Նրանց թվում կային Միանչժուի թագավորներ, որոնք ապրում էին Ցինի հայրենիքի մոտ և կապված էին Ցինի տարածքի հետ։

Ի դեպ Միենի թագավորները լսեցին, որ Ցինի դուքս Մուն առաքինի է, և Յոու Յուին ուղարկեցին Ցին՝ որպես բանագնաց։ Ցինի դուքս Մուն փառահեղ ընդունեց Յոու Յուին, ցույց տվեց նրան շքեղ պալատը, Ցին նահանգի առատ պաշարները և տեղեկացավ նրանից Սիրոնգի տեղանքի և ռազմական հզորության մասին։ Նա նաև օգտագործեց Նեյշի Լիաոյի ռազմավարությունը՝ Յոու Յուին Ցինում պահելու համար։ Միևնույն ժամանակ նա 28 կնոջ միջոցով երաժշտություն ուղարկեց Միենչժուի թագավորներին։ Ցին նահանգի գեղեցկ երաժշտությունն ու պարը ստիպեցին Ռոնգի թագավորին վայելել իր աչքերի և ականջների օրհնությունը։ Նա ամբողջ օրը խմում էր և հաճույք էր ստանում, անտեսում էր քաղաքական գործերը։ Այն բանից հետո, երբ Միենչժուի ներքին գործերը վերածվել էին խառնաշփոթի, Ցինի դուքս Մուն թույլ տվեց Յոու Յուին վերադառնալ իր երկիր։ Յոու Յուի համոզումը մերժվել է Ռոնգի թագավորի կողմից։ Ցինի ժողովրդի համոզմամ Յոու Յուն վերջապես վերադարձավ Ցին։ Ցինի դուքս Մուն հյուրընկալեց Յոու Յուին և նրա հետ քննարկեց արևմտյան Ռոնգ ցեղի միավորման ռազմավարությունը։

Դուքս Մուի 37-րդ տարում (մ.թ.ա. 623թվականին) Ցինի բանակը մեկնեց արշավանք դեպի Սիրոն, կայծակնային արագությամբ շրջապատեց Միենչժուն և Միենի թագավորին ոնջ-ողջ բռնեց գինու շշի տակ։ Ցինի դուքս Մուն օգտվեց հաղթանակից և առաջ շարժվեց, և Ռոնգի ավելի քան 20 փոքր նահանգներ հաջորդաբար հանձնվեցին Ցին նահանգին։ Ցին նահանգը տարածվում էր հազաավոր մղոններով, և նրա սահմանները ձգվում էին հարավում դեպի Ցինլինգ լեռները, արևմուտքում՝ Դի Դաոն(այժմ՝ Լինտաո, Գանսու), հյուսիսում՝ Ցյու Յան Ռոնգ (Յանչի, Նինգսիա) և արևելքում՝ Խուանխե գետը։ Պատմականորեն հայտնի է որպես «Ցինի դուքս Մու, որը տիրում է Սիրոնգին»։ Ճոուի թագավոր Սիանգն ուղարկեց դուքս Չժաոյին՝ իր շնորհավորանքները հայտնելու համար Ցինի դուքս Մուի համար ոսկե թմբուկ բերի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կենսագրական տվյալների չինական բազա
  2. 劉向 (西漢前77年-前6年). «《說苑》復恩». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 19-ին.,“秦繆公嘗出,而亡其駿馬,自往求之”
  3. 《風俗通義》卷一:孔子称 “民到于今受其赐”。又曰:“齐桓正而不谲,晋文谲而不正。”至于三国,既无叹誉一言;而缪公受郑甘言,置戍而去,违黄发之计,而遇殽之败,杀贤臣百里奚,以子车氏为殉,诗黄鸟之所为作,故谥曰缪。
  4. 王利器《风俗通义校注》卷一:周书谥法篇:“名与实爽曰谬。”通作缪,蔡邕独断:“名实相反为缪。”史记蒙恬传:“蒙毅曰:‘秦穆公杀三良而死罪百里奚,而非其罪,故立号曰缪。’”论衡福虚篇:“且近难以秦穆公、晋文公,曰:夫谥者,行之迹也,迹生时行以为死谥。穆者,误乱之名;文者,德惠之表。”皮日休皮子文薮秦穆谥缪论云:“晋惠公之在位,作宗庙之蠹蝎,为社稷之稂莠,一立十五年,其为害也大矣。今之学者,以秦穆为缪,尚疑其谥,得斯人也,可以谥缪为定。 ”据此诸说,则缪为缪戾之缪,旧有是说;而吴曾辨误录下尚谓“后世称穆而不称缪”,谢肇浙文海披沙犹举以与鲁缪、关壮锡相比,是知一十而不知二五也。钱大昕十驾斋养新录四曰:“古书昭穆之穆,与谥法之缪,二字相乱。礼记大传:‘序以昭缪。’注:‘缪读为穆,声之误也。’坊记:阳侯杀缪侯而窃其夫人。’释文:‘缪音穆。’公羊传:‘葬宋缪公。’释文:‘缪音穆,凡此后仿此。’史记蒙恬传:‘昔者,秦穆公杀三良而死罪百里奚,而非其罪也,故立号曰缪。’然则秦缪公之谥,当读如缪,所谓名与实爽曰缪也。蒙恬(案当作蒙毅)秦人,其言必有自矣。”
  5. 刘向《谏成帝营陵寝疏》:“黄帝葬于桥山,尧葬济阴,丘陇皆小,葬具甚微。文、武、周公葬于毕,秦穆公葬于雍橐泉宫祈年馆下,皆无丘陇之处。此圣帝明王、贤君智士远览独虑无穷之计也。”
  6. 《史記》載「從死者百七十七人, 秦之良臣子輿氏三人名曰奄息、仲行、鍼虎,亦在從死之中」。这三人十分善良、勇武,国人对此悲痛万分,赋《黄鸟》之诗,唱道:「彼苍者天,歼我良人;如可赎兮,人百其身!」意思是,青天呵,怎么将这么善良的人给殉葬了?如果可以赎命,我们宁愿出一百条命将他们换回来!