Ցենտուրիա
Ցենտուրիա, (լատ՝․ centuria, centum-հարյուր), Հին Հռոմում քաղաքացիների ռազմաքաղաքական բաժանման միավոր։ Ըստ ավանդության, թագավորական ժամանակաշրջանում (մ․ թ․ ա․ 8-6-րդ դարերում) Ցենտուրիաների էր բաժանված հռոմի հեծելազորը։ Սերվիոս Տուլլիոսին վերագրվող ռեֆորմով (մ․ թ․ ա․ 6-րդ դար) Ցենտուրիան դարձել է համազորային և ընտրական միավոր Հռոմի քաղաքացիները գույքացենզով բաժանվել են 5 դասի, որոնք որոշակի Ցենտուրիա են տրամադրել զորքին և ցենտուրիական կոմիտիաներում ունեցել են համապատասխան քանակի ձայն։ Կայսրության ժամանակաշրջանում Ցենտուրիան պահպանել է զինվորական ստորաբաժանման (ցենտուրիոնի գլխավորությամբ) նշանակությունը՝ կազմելով կոհորտայի մաս լեգեոնի կազմում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |