Ցենզոր
Ցենզոր (լատ՝․ censor, censeo - ցուցակագրել), Հին Հռոմում բարձրագույն պաշտոններից մեկը (մ․ թ․ ա․ մոտ 443 թվականից)։ Հինգ տարին մեկ ցենտուրիական կոմիտիաներում ընտրվել է երկու ցենզոր։ Սկզբում ընտրվել են պատրիկներից, մ․թ․ ա․ 351 թվականից՝ նաև պլեբեյներից։ Իրականացրել են քաղաքացիների և նրանց գույքի հաշվառումը (ցենզ), կազմել ծերակուտականների և հեծյալների ցուցակը, հսկել բարքերը, պետական ֆինանսները։ Լուցիոս Կոռնելիոս Սուլլայի ժամանակ ցենզորները գործնականում զրկվել են իրենց իրավունքներից, իսկ կայսրության ժամանակաշրջանում ցենզորի պաշտոնը վերացվել է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |