Ցատկախաղ (վեպ)
«Ցատկախաղ»[4] (իսպ.՝ Rayuela), արգենտինացի գրող Խուլիո Կորտասարի փորձնական վեպը, որը գրվել է 1963 թվականին։ Այն համարվում է գրողի ամենահայտնի ստեղծագործությունը և պոստմոդեռնիստական գրականության նշանավոր օրինակը։
Ցատկախաղ իսպ.՝ Rayuela[1] | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | Հակավեպ |
Ձև | վեպ |
Հեղինակ | Խուլիո Կորտասար[1] |
Երկիր | Արգենտինա |
Բնագիր լեզու | իսպաներեն[1] |
Տեսարան | Փարիզ և Բուենոս Այրես |
Կազմի հեղինակ | Julio Silva?[2] |
Հրատարակչություն | Pantheon Books, Editorial Sudamericana և Carmel Publishing House? |
Հրատարակվել է | հունիսի 28, 1963[3] |
Վեպի կառուցվածք
խմբագրելՎեպն ունի անսովոր կառուցվածք։ Ըստ գրողի նախաբանի՝ գիրքը միանգամից պարունակում է «շատ գրքեր», սակայն Կորտասարն առաջարկում է ընթերցման երկու տեխնիկա՝ սովորական, որը ներառում է վեպի առաջին երկու մասերը՝ «Մյուս կողմից» և «Այս կողմից», և որոնցում ավարտվում է հիմնական սյուժեն, ինչպես նաև կարդալ ըստ հատուկ սխեմայի, ըստ որի՝ պետք է կարդալ նաև «Այլ կողմերից» մասի գլուխները։ Այն կարգը, որով պետք է կարդալ գիրքը, սահմանվում է հեղինակի կողմից, դրան կարելի է հետևել յուրաքանչյուր գլխի վերջում սխեմայի կամ ցուցիչների միջոցով։ Սխեմայում կան վեպի բոլոր գլուխները, բացի նախավերջինից՝ 55-րդից։
Վեպի հերոս
խմբագրելՎեպի գլխավոր հերոսը՝ Օրասիո Օլիվեյրան, անձնատուր է լինում իր գոյության խնդիրների և շրջապատող աշխարհի հետ բարդ հարաբերությունների մասին մտորումներին։ Նրա մտորումների կատալիզատորը ծանոթների՝ Փարիզից Մագ անունով սիրեցյալի, ինտելեկտուալների փարիզյան «Ակումբի» և արգենտինացի ընկերներ Տրևելերի և Տալիտայի հետ շփումն է[5]։
Հայերեն թարգմանություն
խմբագրելԱլիս Տեր-Ղևոնդյանի թարգմանությամբ գիրքը հայերեն լույս է տեսել 2018 թվականին[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 datos.bne.es (իսպ.): El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.
- ↑ Julio Silva y Julio Cortázar dos fraternos combatientes (իսպ.) — 1917.
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «Ցատկախաղ | Zangak Bookstore». zangakbookstore.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Хулио Кортасар, Владимир Агеев (26 сент. 2016 г.). «Игра в классики (спектакль)». Эпигон-театр. Grigoriy Ushkuynik. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Կորտասարի «Ցատկախաղը»՝ հայերենով».
Արտաքին հղումներ
խմբագրել- Վեպը «Лаборатория Фантастики» կայքում
- «Ցատկախաղ» («Էպիգոն թատրոնի» ներկայացում, ռեժիսոր՝ Վլադիմիր Ագեև, դերերում՝ Մագա-Լուսիա՝ Իրինա Գրինևա, Օրասիո՝ Վլադիմիր Ագեև, Օսիպ՝ Սերգեյ Գերասին, հեղինակ՝ Անդրեյ Զվյագինցև)