Ցասման խաչեր, վիշապաքարերի, ապա՝ խաչքարերի ենթատեսակ։ Հավանաբար, որպես վիշապաքար տեղադրվում էին աստծո «ցասման դեմն առնելու» համար, որպես խաչքար՝ «բնության տարերքը սանձելու»[1][2]։

Համաձայն հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ցասման խաչերը պահպանվել են գրեթե միայն Խլաթ գավառում[3]։

Պատմություն

խմբագրել

Ցասման խաչերի սկզբնական նշանակության վերաբերյալ գոյություն ունի գիտական բանավեճ։ Համաձայն ամենատարածված կարծիքի, ցասման խաչերը Հայաստանում հնուց տեղադրվում էին աստծո «ցասման դեմն առնելու» համար։ Այդպես էին կարծում, օրինակ, Գարեգին Սրվանձտյանը և Մանուկ Աբեղյանը, համաձայն որոնց ցասման խաչերը տեղադրվում էին տարերային զանազան արհավիրքներից ու աղետների պաշտպանվելու, ինչպես նաև աստծո «ցասման դեմն առնելու» համար[4]։ Ղափանցյանը գտնում էր, որ այժմ ցասման խաչեր կոչվող կոթողները՝ Արա ասատծո քարակոթողները, ստեղծվել են երկաթե գործիքներով, հետևաբար վերաբերվում են մ.թ.ա. 2-րդ հազարամյակին[2]։ Համաձայն Սամվել Կարապետյանի, ցասման խաչերը կերտվում և կանգնեցվում էին հատկապես հացահատիկի բերքը մանավանդ կարկտից, ինչպես նաև բնության այլ արհավիրքներից ազատելու նպատակով՝ աստծո ցասումն իրենց վրա վերցնելով։ Քրիստոնեության ընդունումից հետո ցասման խաչերի տեղադրումը շարունակվել է որպես խաչքարերի մի ենթատեսակ, դրանց հաղորդելով «բնության տարերքը սանձողի» նշանակություն[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Խաչքար
  2. 2,0 2,1 Գ. Ղափանցյան, Արա Գեղեցիկի պաշտամունքը, 1945, էջ 153
  3. «Ցասման խաչեր». Սամվել Կարապետյան
  4. Մ. Աբեղյան. Վիշապներ կոչվող կոթողներն իբրև Աստղի-Դերկետո աստվածուհու արձաններ, Երևան, 1941, Էջ 167