Էնջի Ցան Սիման (չինարեն՝ 曾思敏; 1980, Բրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն), Հոնկոնգցի մարզուհի, հոնկոնգյան ոստիկանության սպա և հարավային ոճերի վուշուի և չինական մարտարվեստի վարպետ։ Մանկության տարիներին եղել է ոչ պրոֆեսիոնալ մանկական դերասանուհի։ 1993 թվականին Յուան Հեփինգի «Երկաթյա կապիկ» ֆիլմում ստացել է գլխավոր դերերից մեկը։

Էնջի Ցան
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝դերասանուհի և կինոդերասանուհի
Երկիր՝ Չինաստան
Ծննդյան ամսաթիվ՝1980
Ծննդավայր՝Բրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Դեռ մանկուց երազում էր աշխատել ոստիկանությունում, ինչը կարող էր կապված լինել նրա մոր և հարևանների կողոպուտի հետ, երբ աղջիկը ութ տարեկան էր, հետաքննության ընթացքում նա ծանոթ էր ոստիկանության աշխատանքին[1]։

Ինքնուս նա իրեն փորձել է մարմնամարզության, պարի ու դաշնամուրի մեջ։ Երբ ընտանիքով տեղափոխվել են, հաճախել է տանը մոտ գտնվող մարտարվեստի դպրոց, և սկսել է տիրապետել առյուծի պարին ու վուշուին։ Նույն թվականին նա իր տարիքային խմբում նվաճել է իր առաջին ոսկե մեդալը Հոնկոնգի մրցումներում[1]։

1933 թվականին հոնգկոնգում նկարահանվել է «Երկաթե կապիկ» ֆիլմի մեջ։ 1996 թվականի նաև նկարահանվել է «Կոմբո-կոպեր» ֆիլմում։

Նրան ընտրել են Հոնկոնգ Վուշուի միության կողմից ՝ միջազգային դասընթացներին երկիրը ներկայացնելու և դասընթացներ վարելու համար։ Ուշուի Հոնկոնգի ազգային հավաքականի կազմում Ցանը նվաճել է մեդալներ, 1996 թվականի ուշուի Ասիայի երիտասարդների առաջնությունում։ Անցնելով մեծահասակների կատեգորիա, մասնակցել է 1998 և 2002 թվականների Ասիական խաղերին (զբաղեցնելով վերջին 6-րդ տեղը նանցյուանում, կանանց շարքում)[2], ինչպես նաև 1999 թվականին մասնակցել է ուշուի աշխարհի առաջնությունը Հոնկոնգում և 2001թվականին Երևանում ( յուրաքանչյուրից ստացել է մրցանակներ, «կանանց շրջանում» հարավային ոճի մի քանի տեղերում)[3][4][5][6][7][8].[1]։

2003 թվականի հունվարից աշխատում է Հոնկոնգի ոստիկանությունում[1]։ Ոստիկանությունում առաջին տարին աշխատելու հետ մեկտեղ նա նաև մասնակցել է մրցումների, 2005 թվականին ուշուի աշխարհի առաջնությունում Հանոյում (Վիետնամ) նվաճել է երկու մեդալ, որից մեկը ոսկե մեդալ էր[9][10], 2005 թվականին Մակաոյում արևելաասիական խաղերում ստացել է բրոնզե մեդալ[11][12] իսկ 2006 թվականին Ասիական խաղերի ժամանակ ստացել է արծաթե մեդալ։

Ամուսնացել է ոստիկան Սիդնի Չանի հետ, ունի դուստր` Ուինս Չանը (ծնվել է 2008 թվականին)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Elain Chu, David Slough (2003). «Wushu champ begins Police work». Hong Kong Police Force (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  2. «Final Results: WUSHU - Women's Nanquan Three Events Combined» (անգլերեն). The Busan Asian Games Organizing Committee. 2002 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  3. «1999 World Wushu Games Results» (անգլերեն). Beijingwushuteam.com. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  4. «The Result of 5th World Wushu Championships Taolu-Women's Nandao» (անգլերեն). International Wushu Federation. 1999 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  5. «The results of the 6th World Wushu Championship» (անգլերեն). 2001 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  6. «The Result of 6th World Wushu Championships Taolu-Women's Nangun» (անգլերեն). International Wushu Federation. 2001 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  7. «The Result of 6th World Wushu Championships Taolu-Women's Nandao» (անգլերեն). International Wushu Federation. 2001 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  8. «The Result of 6th World Wushu Championships Taolu-Women's Nanquan» (անգլերեն). International Wushu Federation. 2001 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  9. «The Result of 8th World Wushu Championships Taolu-Women's Nan dao» (անգլերեն). International Wushu Federation. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  10. «The Result of 8th World Wushu Championships Taolu-Women's Nan gun» (անգլերեն). International Wushu Federation. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  11. «Medals by NOC / Hong Kong China» (անգլերեն). Official Website of the Macau 2005, 4th East Asian Games. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  12. «Angie grabs first international victory» (անգլերեն). Hong Kong Police Force. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Էնջի Ցան (անգլ.) Internet Movie Database կայքում
  • Daniel Eagan (2004 թ․ նոյեմբերի 1). «Iron Monkey» (անգլերեն). Film Journal International. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  • Steven D. Greydanus. «Iron Monkey». Decent Films (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  • Genevieve Williams. «Iron Monkey (1993)» (անգլերեն). Allmovie. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.