Ջոլին Ցայ (անգլ.՝ Jolin Tsai, չինարեն՝ 蔡依林 իրական անունը Յայ Ի Լին (Փինյին Cài Yīlíng, չինարեն՝ 蔡宜凌, սեպտեմբերի 15, 1980(1980-09-15), Xinzhuang District, Նոր Նայպեյ), թայվանա-չինական երգչուհի, պարուհի, դիզայներ և կոմպոզիտոր։ Թայվանում նրան հաճախ անվանում են «փոփի թագուհի»[2] և «ասիական պարող թագուհի»[3]։ Ամենամեծ հաջողություններին նա հասել է Թայվանում և Ասիայում։

Ջոլին Ցայ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն蔡依林
Ի ծնե անունՑայ Իլին
Նաև հայտնի է որպեսJolin
Ծնվել էսեպտեմբերի 15, 1980(1980-09-15) (43 տարեկան)
Նոր Թայբեյ, Չինաստանի հանրապետություն
ԵրկիրՉինաստանի հանրապետություն
ԺանրերՌիթմ ընդ բլյուզ, փոփ
Մասնագիտություներգչուհի, պարուհի, դերասանուհի, երգահան, անտրեպրենյոր
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
Գործունեություն1999 - ներկա
ԼեյբլUniversal (1999-2001)
Sony (2002-2005)
Capitol (2006-2008)
Warner (2009-)
ԿրթությունXinzhuang Elementary School? (1993), Xinzhuang Junior High School? (1996), Taipei Municipal Jingmei Girls' Senior High School? (1999) և Fu Jen Catholic University? (2003)
Պարգևներ
Կայքwarnermusic.com.tw/jolin-tsai
 Jolin Tsai Վիքիպահեստում

Ծնվել է Թայվանում, մասնակցել է MTV-ի մրցույթին և շահել գլխավոր մրցանակը, երգելով Ուիթնի Հյուսթոնի «Greatest Love of All» երգը[4]։ Նրա առաջին ալբոմը՝ «1019» թողարկվել է 1999 թվականին, որը մեծ հաջողություն ունեցավ, ինչի շնորհիվ դարձավ շատ դեռահասների կուռքը։ Նրա հինգերորդ ալբոմը՝ «Magic», որը թողարկվել է 2003 թվականին, երեք ամիս շարունակ Չինաստանում առաջին տեղը զբաղեցրեց և համարվում է երգչուհու ամենամեծ հաջողություններից մեկը, զիջելով միայն «Dancing Diva» սկավառակին, որը Ասիայում վաճառվեց 2 միլիոն օրինակով[5]։ Բազմաթիվ հաջողություններից և տասնյա հիթերից հիթերից հետո, դեռևս իր «Play» վերջին ալբոմը, նա ձայնագրել է 2014 թվականին[4]։

Ջոլին Ցայը այսօր համարվում է ամենաբարձր վարձատրվող չինացի երգչուհիներից մեկը, վաճառվել են նրա ալբոմների 23 միլիոն օրինակ և բազմաթիվ մրցանակների է արժանեցել Ասիայում[4]։ Որպես փոփ-պարի վոկալիստ, նա այս ժանրի երաժշտությամբ ոգեշնչել է Մեծ Չինաստանի շրջանը։ Ներկայումս նա նաև ղեկավարում է իր սեփական երաժշտական ստուդիան և կառավարում է Eternal ընկերությունը[6]։

Կենսագրություն խմբագրել

Չնայած Ցայը փոքր տարիքում ամաչկոտ և փակ մարդ է եղել, երիտասարդության տարիքում ինտենսիվ անգլերեն է սովորել և նրա մասնագիտությունը Ֆուժենի կաթոլիկ համալսարանում եղել է անգլերեն գրականությունը։ Երգչուհու իր կարիերան սկսել է 18 տարեկանում, մասնակցելով MTV-ի երգիչների մրցույթին։ Այնտեղ նա հաղթել է գլխավոր մրցանակը «The Greatest Love of All» երգի հեղինակի շնորհիվ, որը համարվում էր Ուիթնի Հյուսթոնի համար մեկ հիթը։ 1999 թվականին նա Universal Music լեյբլի հետ կնքեց պայմանագիր։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիայի ալբոմներ խմբագրել

  • 1019 (1999)
  • Don't Stop (2000)
  • Show Your Love (2000)
  • Lucky Number (2001)
  • Magic (2003)
  • Castle (2004)
  • J-Game (2005)
  • Dancing Diva (2006)
  • Agent J (2007)
  • Butterfly (2009)
  • Myself (2010)
  • Muse (2012)
  • Play (2014)

Կոմպիլյացիա խմբագրել

  • Together (2001)
  • Dance Collection (2002)
  • The Age of Innocence (2003)
  • Born to Be a Star (2004)
  • J9 (2004)
  • J-Top (2006)
  • Dancing Forever (2006)
  • Favorites (2006)
  • Jolin's Final Wonderland (2007)
  • Jeneration (2009)
  • Ultimate (2012)

Live ալբոմներ խմբագրել

  • J1 Live Concert (2005)
  • If You Think You Can, You Can (2007)
  • Love & Life (2009)
  • Myself World Tour (2013)

Ֆիլմագրություն խմբագրել

  • Six Friends (2001)
  • Come to My Place (2002)
  • In Love (2002)
  • Hi Working Girl (2003)
  • Agent J (2007)

Հրատարակումներ խմբագրել

  • Jolin's English Diary Book (2005)
  • Jolin's Party (2005)
  • Love Exercise (2008)
  • Keep Fit (2011)

Շրջագայություններ խմբագրել

  • J1 World Tour (2004–06)
  • Dancing Forever World Tour (2006–09)
  • Myself World Tour (2010–13)
  • Play World Tour (2015–16)

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոլին Ցայ» հոդվածին։