Բացել գլխավոր ցանկը
Պուլպուլակ Արցախյան ազատամարտի զոհված հայ ազատամարտիկների հիշատակին

Ցայտաղբյուր (նաև Պուլպուլակ), հուշարձան աղբյուրի տեսակ է, տարածված է Հայաստանում և ԼՂՀ-ում։

ԲառակազմությունԽմբագրել

«Պուլպուլակ» բառը կազմված է «պուլ-պուլ»-ից, որը ջրի ձայնի իմաստն ունի, և «ակ»-ից, որը նշանակում է «աղբյուր»։

ՆկարագրումԽմբագրել

Հայաստանը հայտնի է իր ցայտաղբյուրներով։ Այս հուշարձան աղբյուրը, որն ավելի շատ հայերի շրջանում ընդունված է անվանել «Պուլպուլակ», տարածված է Հայաստանում և ԼՂՀ-ում։ «Պուլպուլակ» բառը կազմված է «պուլ-պուլ»-ից, որ ջրի ձայնի իմաստն ունի, և «ակ»-ից, որ նշանակում է «աղբյուր»։ Մեկ մետր բարձրությամբ քարե այս հուշարձանները մեծ տարածում ունեն հատկապես Հանրապետության մայրաքաղաքում։ Երևանյան ցայտաղբյուրներն առանձնանում են իրենց ջրի սառնությամբ և քաղցրահամությամբ։ Ցայտաղբյուրի՝ «պուլպուլակի» վրա փորագրված գեղեցիկ քանդակները և նախշերը առանձնահատուկ տեսք են տալիս և ընգծում են քաղաքի հայկական բնավորությունը։ Երևանյան բակերը հենց սրանցով են առանձնանում Փարիզի, Մոսկվայի, Բեռլինի, Վաշինգտոնի բակերից։

Բակում ցայտաղբյուրի հայտնվելը կապված է որևէ նշանակալի իրադարձության հետ։ Սովորաբար այն կառուցում են, երբ մարդ է մահանում կամ ծնվում է նորը։ Այն, կարելի է ասել, խորհրդանշում է կյանքը և մահը, նորը և հինը, սկիզբը և ավարտը։ Տարբեր ավանդազրույցներ կան կապված ցայտաղբյուրի հետ։ Ցայտաղբյուրից ջուր խմելիս՝ մենք ակամա խոնարհվում ենք և հարգանքի նշան ենք ցույց տալիս այն մարդու նկատմամբ, ում պատվին կառուցվել է։

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել