Ցախ հավաքողի հեքիաթը, հայկական ժողովրդական հեքիաթ։

Ցախ հավաքողի հեքիաթը
Ցախ հավաքողի հեքիաթը
ՀեղինակՀայկական ժողովրդական
ԺանրՀեքիաթ
ԼեզուՀայերեն

Սյուժե խմբագրել

Հեքիաթը պատմում է մի խեղճ ու աղքատ տղայի մասին, ով իր ծեր մոր հետ էր ապրում[1]։ Նա ամեն օր փայտ էր հավաքում, տանում, շուկայում վաճառում, ստացած գումարով էլ հաց էր առնում։ Մի անգամ փայտ հավաքելիս տղան մոմակալ է գտնում, աշխատանքը թողում է, մոմակալը վերցնում, տուն է գալիս։ Մայրը բարկանում է, բայց տղան նրան չի լսում։ Գնում է մի մոմ է առնում, դնում մոմակալի մեջ, դնելուն պես, դևեր են լցվում տուն ու տղային հարցնում` աշխարհը քանդե՞ն, թե՞ կառուցեն։ Տղան պատասխանում է, որ ո՛չ քանդել է պետք, ո՛չ էլ շինել, մոմը մոմակալից պոկում է, դևերը կորչում են։ Հետո մյուս ճյուղին է դնում, աշխարհի բոլոր հուրի-փերիները հայնվում են, նորից մոմը պոկում է, անհետանում են, երրորդ ճյուղին է դնում, մի սուփրա է բացվում, որի մեջ ամեն ինչ կա։ Այդտեղից էլ է պոկում, սուփրան կորչում է։ Սպասում է, հաջորդ երեկոյան մոմը մոմակալին է դնում, նորից դևեր են հայտվում, ասում է, որ այնպիսի պալատներ կառուցեն, որ թագավորի պալատը ծածկեն։ Առավոտյան թագավորը արթնանում է, տեսնում աղքատ տղայի տնակի փոխարեն հսկայական պալատներ։ Պալատները շինելուց հետո, տղան մոմը էլի դևերի ճյուղին է միացնում, հրամայում, որ պալատներում ամեն ինչ կարգին լինի, ու մինչև դևերը պալատներն են կարգի բերում, մոմը հուրի-փերիների ճյուղին է միացնում ու նրանց ասում, որ պալատներից մեկը նրանցն է. հուրի-փերիները շատ են ուրախանում։ Հաջորդ օրը տղան նորից դևերի ճյուղին է դնում, հրամայում, որ գնան, թագավորի աղջկան իր մահճակալով, շամդանով, սարք ու կարգով բերեն։ Դևերն այդպես էլ անում են։ Աղջիկն արթնանում է և ասում տղային իրեն հետ տանել, հակառակ դեպքում թագավորը նրա գլուխը կկտրի։ Տղան նրան հետ է ուղարկում։ Մի քանի օր անց թագավորի աղջիկը հիվանդանում է ու անկողին ընկնում։ Թագուհին քնում է աղջկա սենյակում` պարզելու համար, թե նրա հետ ինչ է կատարվում. այդ օրը դևերը պալատ են տանում թագուհուն։ Թագուհին արթնանում է ու տղային հանդիմանում, որ պետք էր գալ ու իր աղջկա ձեռքը խնդրել։ Հաջորդ օրը թագավորն է քնում աղջկա սենյակում։ Այդ գիշեր դևերը թագավորին են տանում, նրա հետ էլ է կրկնվում այն, ինչ կատարվել էր իր աղջկա ու կնոջ հետ։ Թագավորը տեսնելով տղային` սուրը հանում է, հարձակվում տղայի վրա, բայց այդ պահին տղան մոմը դնում է դևերի ճյուղին, նրանք սպառնում են թագավորին սպանել, եթե վերջինս չհամաձայնվի իր աղջկան տղայի հետ ամուսնացնել։ Թագավորը համաձայնվում է, ու դևերը թագավորին տանում են հետ իր պալատը։ Հաջորդ օրը աղջիկը ամուսնանում է տղայի հետ։ Ամեն օր թագավորը գնում է իր աղջկան տեսնելու, և մի օր ուզում է իմանալ, թե ինչպես է աղքատ տղան այդքան հարուստ դարձել։ Աղջիկն ամեն ինչ պատմում է ու մոմակալը տղայից թաքուն տալիս է հորը։ Հայրը փորձում է մոմը ճյուղերին միացնել, բայց հանկարծ բոլորը սրով ու թրով են հայտվում, տղան էլ դա տեսնելով արագ մոմը պոկում է, և բոլորը անհետանում են։ Թագավորը ուրախանում է ու տղային ասում, որ այս անգամ իր աղջկան հաստատ տալիս է տղային, դրա հետ նաև իր ժառանգությունը, թագավորությունը, գահը[2]։

Կերպարներ խմբագրել

  • Տղա
  • Դևեր
  • Հուրի-փերիներ
  • Թագավոր
  • Թագուհի
  • Թագավորի աղջիկ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայ ժողովրդական հեքիաթներ, կազմող` Ա. Նազինյան, Երևան, 2014, էջ 165
  2. Նույն տեղում, էջ 169