Տերտերն ու տավարածը (հեքիաթ)

Տերտերն ու տավարածը, հայկական ժողովրդական հեքիաթ։

Տերտերն ու տավարածը
Տերտերն ու տավարածը
ՀեղինակՀայկական ժողովրդական
ԺանրՀեքիաթ
ԼեզուՀայերեն

Սյուժե

խմբագրել

Հեքիաթը պատմում է մի խեղճ տավարածի մասին, ով չէր կարողանում տերտերից իր պարտքը վերցնել[1]։ Տավարածը բարկանում է ու որոշում է պարտքը վերցնելու համար խորամանկության դիմել։ Հաջորդ օրը առավոտյան գնում է եկեղեցու մոտ նստում, սպասում` մինչև տերտերը գա։ Տերտերի գալուն պես, մի անկյուն է մտնում, մինչև տերտերի քարոզ կարդալը ձայն չի հանում։ Հենց տերտերը սկսում է «Տեր ողորմյա» երգել, նա պատասխանում է. «Չե՜մ ողորմա, չե՜մ ողորմա, նախրչու հախը կտրել ես, պարտքդ չես տալիս, չե՜մ ողորմա»։ Տերտերը նորից հարցնում է, թե ինչո՞ւ չի ողորմա, նա էլ նորից նույնն է կրկնում, տերտերը զարհուրած եկեղեցուց դուրս է փախչում։ Տավարածը մի կարճ ճանապարհով գնում, տերտերի ճամփան կտրում, բարևում է, տերտերն էլ բարևում է, պարտքը տալիս ու գնում։ Խելացի տավարածը պարտքը ստանում է ու գնում տուն։

Կերպարներ

խմբագրել
  • Տերտեր
  • Տավարած

Մեկնաբանություն

խմբագրել

Հեքիաթն ունի հայ ժողովրդական հեքիաթներին բնորոշ խրատներ, ցույց է տալիս, որ խաբեբայությունը միշտ պատժվում է։ Ժողովրդական հեքիաթներում հաճախ գովերգվում է նաև հասարակ ժողովրդի խելքն ու իմաստնությունը. այդպես է նաև այս հեքիաթում։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայ ժողովրդական հեքիաթներ, կազմող` Ա. Նազինյան, Երևան, 2004, էջ 164

Արտաքին հղումներ

խմբագրել