Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ցախավել (այլ կիրառումներ)

«Ցախավել», երգիծական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1915-1921 թվականներին, Բոստոնում (1915), Նյու Յորքում։ Տնօրեն-խմբագիր՝ Ս․ Կյուլո (Ս․ Կյուլոյան)։

«Պատերազմական լուրեր», «Անթել հեռագիրներ» և այլ ենթավերնագրերով ներկայացրել է առաջին համաշխարհային պատերազմի ընթացքը, դեմ արտահայտվել պատերազմող տերությունների քաղաքականությանը, թուրքական բարբարոսությունները Արևմտյան Հայաստանում։

«Ցախավել» անվամբ երգիծական պատկերազարդ երկշաբաթաթերթը լույս է տեսել 1943-1958 թվականներին, Թեհրանում։ խմբագիր՝ Ե․ Բազեն (Միրզոյան)։ 1943-1944 թվականներին հրատարակվել է որպես ժողովածու (1-8 համար)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։