Տրոպոդադար
Տրոպոդադար (հուն․՝ τροπος - շրջադարձ, փոփոխություն և դադար), մթնոլորտի շերտ, որում դադարում է ջերմաստիճանի անկումը բարձրության աճի հետ, այն հանդիսանում է անցումային շերտ Տրոպոսֆերայի և Ստրատոսֆերայի միջև։
Երկրի մթնոլորտում տրոպոդադարը տեղաբաշխվոծ է 8 -12 կմ բարձրությունների վրա (ծովի մակերևույթից) բևեռային շրջաններում և մինչև 16 - 18 կմ հասարակածում[1][2]։ Տրոպոդադարի բարձրությունը կախված է նաև տարվա եղանակների փոփոխությունից (ամառը տրոպոդադարը տեղաբաշխվում է ավելի բարձր քան ձմռանը) և ցիկլոնային երևույթներից (ցիկլոնների ներսում այն ավելի ցածր է, իսկ հակացիկլոններում՝ բարձր)։
Տրոպոդադարի հաստությունը կազմում է մի քանի հարյուր մետրից մինչև 2 - 3 կիլոմետր։ Արևադարձային շրջաններում դիտարկվում է տրոպոդադարի բացարկներ, որը պայմանավորված է հզոր շիթային հոսանքներով։ Առանձին շրջանների վրա տրոպոդադարը հաճախ անհետանում է և նորից ձևավորվում։