Տրիպոլյան մշակույթ

Տրիպոլյան մշակույթ, էնեոլիթյան դարաշրջանի հնագիտական մշակույթ Արևելյան Մերձկարպատների և Դնեպրի միջին հոսանքի մերձակա շրջանների միջև։ Տրիպոլյան մշակույթները Պասսեկի պարբերացմամբ՝ առանձնանում են Տրիպոլյան մշակույթի զարգացման 3 փուլ՝ վաղ, միջին, ուշ։ Տրիպոլյան մշակույթի բնակավայրերը կառուցվել են սարահարթերում, երբեմն՝ ամրացվել հողապատնեշներով ու խանդակներով։ Վաղ փուլում դրանք բաղկացած են եղել 10-15 տնից, ծաղկման ժամանակաշրջանում՝ կավածեփ մի քանի հարյուր խոշոր կացարաններից։ Հայտնի են նաև երկհարկ կացարաններ։ Տների բնակելի հատվածները տաքացվել են վառարաններով և ունեցել են կլոր պատուհաններ։ Տրիպոլյան մշակույթի ցեղերը հիմնականում զբաղվել են երկրագործությամբ և անասնապահությամբ, զգալի դեր են ունեցել որսորդությունն ու ձկնորսությունը, զարգացել է պղնձի մշակման տեխնիկան։ Տրիպոլյան մշակույթի բնակավայրերից հայտնաբերվել են մեծ քանակությամբ զարդարուն խեցանոթներ, գյուղատնտեսական, ոստայնանկության, փայտամշակության, հյուսման և այլ գործիքներ, նաև ցորենի ու գարու հատիկներ, կենդանիների ոսկորներ և այլն։ Համայնական հարստության մասին են վկայում գտնված գանձերը։ Տրիպոլյան մշակույթի ցեղերը եղել են մայրիշխանությունից հայրիշխանությանն անցման աստիճանի վրա։ Տարածված են եղել երկրագործ, և այլ պաշտամունքներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png