Տրանկերաս (իսպ.՝ Tranqueras), ոչ մեծ քաղաք Ուրուգվայի հյուսիսարևելյան մասում՝ Ռիվերա դեպարտամենտում։ Ընկած է դեպարտամենտի վարչական կենտրոնից՝ Ռիվերա քաղաքից 53, երկրի մայրաքաղաք Մոնտեվիդեոյից՝ 474 կիլոմետր հեռավորության վրա։

Բնակավայր
Տրանկերաս
ԵրկիրՈւրուգվայ Ուրուգվայ
ԲԾՄ164 մետր
Բնակչություն7235 մարդ (2011)
Փոստային դասիչ40100[1]
Տրանկերաս (Ուրուգվայ)##
Տրանկերաս (Ուրուգվայ)

Պատմություն խմբագրել

Քաղաքի ներկայիս տարածքում մարդիկ բնակություն են հաստատել 19-րդ դարի սկզբներից։ Փոքրիկ բնակավայրի զարգացմանը զարկ է տվել այստեղ երկաթուղային կայարանի շահագործման հանձնումը. կարճ ժամանակում ի հայտ են եկել հյուրանոցներ, առևտրի ու սպասարկման օբյեկտներ, արտադրական ոչ մեծ ձեռնարկություններ[2]։ Բնակավայրը 1914 թվականի հուլիսի 22-ին ստացել է Pueblo-ի (գյուղի)[3], 1963 թվականի հոկտեմբերի 15-ին՝ Villa-ի (փոքր քաղաքի)[4], 1994 թվականի դեկտեմբերի 13-ին՝ Ciudad-ի (քաղաքի) կարգավիճակ[5]։

Բնակչություն խմբագրել

2011 թվականի մարդահամարի տվյալներով Տրանկերասում ապրում էր 7.235 մարդ[6]։

Տարին Բնակչությունը
1908 4,973
1963 3,658
1975 4,097
1985 4,469
1996 5,792
2004 7,284
2011 7,235

Աղբյուրը՝ Instituto Nacional de Estadística de Uruguay[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.correo.com.uy/serviciosv2/listadoCP.html
  2. «Rivera». El Observador. 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 26-ին.
  3. 3,0 3,1 «Statistics of urban localities (1908–2004)» (PDF). INE. 2012. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
  4. «LEY N° 13.167». República Oriental del Uruguay, Poder Legislativo. 1963. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
  5. «Ley Nº 16.6679». República Oriental del Uruguay, Poder Legislativo. 1994. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
  6. «Censos 2011 Cuadros Rivera». INE. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել