Էկոլոգիական տոքսիկոլոգիա

Էկոլոգիական տոքսիկոլոգիա (էկոտոքսիկոլոգիա), տոքսիկոլոգիայի բաժին է, որն ուսումնասիրում է էկոհամակարգերի վրա տոքսիկ նյութերի ազդեցությունը և նրա շրջապտույտը կենսոլորտում, հատկապես՝ սննդային շղթաներ։ Էկոլոգիական տոքսիկոլոգիան հանդիսանում է տոքսիկոլոգիական դիսցիպլինների շարքում ամենաերիտասարդը և ուսումնասիրում է բնական կենսահամակարգեր տոքսիկանտների ներմուծման աղբյուրները, քիմիական նյութերի գործունեության տոքսիկ ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա, ինչպես նաև էկոհամակարգերի կայունությունը և նրանց վերօրգանիզմային մակարդակի կենսահամակարգերի գործելը տոքսիկ աղտոտման պայմաններում։ Էկոտոքսիկոլոգիայի ուսումնասիրման կենսաբանական օբյեկտներից մեկը մարդն է։ Այս տեսանկյունից, էկոտոքսիկոլոգիան կոչված է լուծելու մարդու էկոլոգիայի կարևոր խնդիրներից մեկը - մարդկանց առողջության պահպանումը շրջակա միջավայրում առկա վնասակար նյութերի վնասումից։ Ի տարբերություն ավանդականի, ժամանակակից էկոտքսիկոլոգիան ուսումնասիրում է տոքսիկ էֆֆեկտները ոչ միայն օրգանական, այլև առավելապես պոպուլյացիոն և բիոցենոտիկ մակարդակներում։ Նրա երկրորդ առանձնահատկությունն այն է, որ տոքսիկ էֆֆեկտների ուսումնասիրության ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվում շրջակա միջավայրին, որպես ակտիվ բաղադրիչի, որն ազդում է թունավորության դրսևորման վրա։ Այսպիսով, իրականացվում է վնասակար նյութերից մարդկանց և բիոտայի պահպանության խնդրի լուծման համակարգային մոտեցում։ Առաջին անգամ որպես ինքնուրույն միջդիսցիպլինար գիտա-փորձնական ուղղություն, էկոտոքսիկոլոգիան հիշատակվում է 1969 թվականին։ Օտարերկրյա գիտական գրականությունում էկոտոքսիկոլոգիա հասկացության հետ միասին մոտ իմաստով օգտագործվում է «Շրջակա միջավայրի տոքսիկոլոգիա» տերմինը (environmental toxicology) :

Դիտել նույնպես խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել