Տուրսին Աբուով (ղազ.՝ Тұрсын Әбуов, հունիսի 6, 1936(1936-06-06), Ile District, Ալմաթի շրջան, Ղազախստանի ինքնավար սոցիալիստական խորհրդային հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ղազախ նկարիչ։ Ղազախստանի արվեստի վաստակավոր գործիչ (1998 թվական)։

Տուրսին Աբուով
Ծնվել էհունիսի 6, 1936(1936-06-06) (87 տարեկան)
ԾննդավայրIle District, Ալմաթի շրջան, Ղազախստանի ինքնավար սոցիալիստական խորհրդային հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

Տուրսին Աբուովը ծնվել է Ալմաթիի մարզի Իլիյան շրջանի Թալդիբուլակ աուլում։ Ավարտել է Ալմաթիի Ն. Գոգոլի անվան գեղարվեստական ուսումնարանը (ներկայում՝ Ալմաթիի Օ․ Թանսիկբաևի դեկորատիվ-կիրառական արվեստի քոլեջ), 1976 թվականին՝ Ղազախստանի Աբայի անվան մանկավարժական ինստիտուտը։ Նրա կինը՝ Գուլնար Սատիբաևան է, զբաղվել է տնային տնտեսությամբ։ Նրանք ունեն երկու դուստր` Սաուլեն (1962 թվական) ու Այժանը (1971 թվական) և երկու որդի` Բախիտժանը (1963 թվական) և Սերիկը (1968 թվական)[1]։

Արվեստ խմբագրել

Տուրսին Աբուովի նկարներին հատուկ է կոմպոզիցիայի բարդությունը, գույնների պայծառությունը և ազգային կոլորիտը։ «Խոպանի մասին», «Ղազախստան 70-ամյակի առթիվ», Շ. Բիգելդինովի, Շ․ Կուդայբերդի, Կ. Ազերբաևի և մյուսների դիմանկարները։ Աբուովի գեղարվեստական ստեղծագործությունը պահվում են Ղազախստանի պետական թանգարանում, Ղազախստանի նախագահի աթոռանիստում, ինչպես նաև Ռուսաստանում, ԱՄՆում, Գերմանիայում և այլ երկրներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Žetísu : ėnciklopedija. — Almaty: "Arys" Baspasy, 2004. — 702 Seiten, [24] Blätter с. — ISBN 9965171343, 9789965171345

Գրականություն խմբագրել

  • Абуов, Турсын // Казахстан. Национальная энциклопедия. — Алматы: Қазақ энциклопедиясы, 2004. — Т. I. — ISBN 9965-9389-9-7.