Տուհալայի վհուկի ջրհորը (էստ․՝ Tuhala nõiakaev), կարստային աղբյուր Էստոնիայի Հարյումաա նահանգի Կոսե շրջանում, որը հեղեղվում է հորդառատ անձրևներից հետո[1]:

Տուհալայի վհուկի ջրհոր (2013)
Ջրհորը հանգիստ վիճակում

Աղբյուրը ունի 2,4 մ խորություն և գտնվում է «Տուհալայի Բնական Կենտրոն» կարստային տարածքում, որը ամենամեծն է Էստոնիայում (188 հա): Գարնանային հորդացումների ժամանակ այն մակերևույթ է նետում մինչև 100 լիտր ջուր վայրկյանում («եռում է»), այս երևույթը կարող է տևել մինչև երեք շաբաթ, սակայն չի կրկնվում ամեն տարի: Ճահճային ծագման պատճառով ջրի գույնը կարող է ունենալ շագանակագույն երանգ։

Դարեր շարունակ այն եղել է հեթանոսների պաշտամունքի առարկա[2]:

Էստոնական ֆոլկլորի մեջ ասվում է, որ երևույթը առաջանում է վհուկների կողմից, որոնք գետնի տակ մտրակում են միմյանց[3][1]: 2012 թվականին Տուհալայի վհուկի ջրհորը ճանաչվել է որպես «Էստոնիայի Հրաշալիք»[4]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Yakubova (2017-11-17). «Tuhala Witch's Well, Estonia». Russian and East European Studies (անգլերեն). Վերցված է 2020-02-06-ին.
  2. «Ведьмин колодец в Тухала (Эстония)» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-03-10-ին. Վերցված է 2018-03-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Patowary, Kaushik (December 28, 2010). «The Witch's Well in Tuhala». Amusing Planet. Վերցված է 2020-02-06-ին.
  4. «Tuhala Nõiakaev, Harju maakond». Puhkaeestis.ee (էստոներեն). Վերցված է 18 March 2020-ին.