Տուդոր Բրատու (սեպտեմբերի 27, 2002(2002-09-27)), մոլդովացի մարզիկ, ծանրորդ, Եվրոպայի 2023 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր, 2021 թվականի աշխարհի պատանիների չեմպիոն։

Տուդոր Բրատու
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 27, 2002(2002-09-27) (21 տարեկան)

Կենսագրություն խմբագրել

Տուդոր Բրատուն ծնվել է 2002 թվականին։ 2019 թվականից մասնակցում է ծանրամարտի միջազգային մրցումների։ Նոիյն թվականին մոլդովացի մարզիկը առաջին անգամ հանդես է եկել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, որտեղ մինչև 81 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ։ 2021 թվականի աշխարհի պատանիների առաջնությունում մինչև 89 կգ քաշային կարգում 364 կգ ընդհանուր արդյունքով դարձել է չեմպիոն[1]։

2022 թվականին Տիրանայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մինչև 96 կգ քաշային կարգում Տուդոր Բրատուն 361 կիլոգրամ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։

2022 թվականին Բոգոտայում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում մինչև 102 կգ քաշային կարգում մոլդովացի մարզիկը 370 կգ ընդհանուր արդյունքով զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը[2]։

2023 թվականին Երևանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Տուդոր Բրատուն նվաճել է բրոնզե մեդալի[3]։

Նվաճումներ խմբագրել

Եվրոպայի ծանրամարտի առաջնություն
Արդյունք Քաշ Թվական Մրցաշարի վայր Պոկում Հրում Ընդհանուր քաշ
  Բրոնզ մինչև 102 կգ 2023 Երևան, Հայաստան 170,0 204,0 374,0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Тяжелоатлет Тудор Брату стал чемпионом молодёжного чемпионата мира». TRM (ռուսերեն). 2021 թ․ մայիսի 29. Վերցված է 2023 թ․ ապրիլի 23-ին.
  2. Djein Vacari (2022 թ․ դեկտեմբերի 15). «Молдавский спортсмен занял 12-е место на чемпионате мира по тяжелой атлетике в Колумбии, США». #diez на русском (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 23-ին.
  3. «ЧЕ 2023 по тяжелой атлетике. Результаты восьмого дня». vahesport.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել