Տուբուլին
Տուբուլին՝ սպիտակուց, որից կազմված են բջիջների միկրոխողովակները։ Վերջիններիս մեջ, ինչպես նաև ցիտոպլազմայում այն հանդես է գալիս դիմերի տեսքով, որը կազմված է α-տուբուլինի և β-տուբուլինի մեկական մոլեկուլներից։ Տուբուլինի յուրաքանչյուր մոլեկուլում դիմերների կազմի մեջ առկա է ԳԵՖ-ի մոլեկուլ։ Այս ենթամիավորների մեջ տարբերում են երեք դոմեն։ Բացի վերոնշյալ դիմերներից, առկա է նաև γ-տուբուլինը, որի հիմքի վրա ձևավորվում են միկրոխողովակները։
Տեսակ | group or class of proteins? |
---|---|
Ենթադաս | սպիտակուց |
Բնորոշիչներ |


Տուբուլինը լուծույթում ունակ է միացնել ԳԵՖ-ի մոլեկուլ։ Միկրոխողովակների աճը հնարավոր է միայն այն դեպքում, երբ իրար են միանում տուբուլինի դիմերները, որոնց մեջ երկու ենթամիավորները միացած եմ ԳԵՖ-ի մոլեկուլների հետ։ Միկրոխողովակների պատերի վրա տեղի է ունենում β-ենթամիավորին միացած ԳԵՖ-ի հիդրոլիզ մինչև ԳԿՖ (α-ենթամիավորին միացած ԳԵՖ-ը կայուն է)։ ԳԿՖ-ին միացած տարաձևությունը ավելի հեշտությամբ է առանձնանում միկրոխողովակներից, որը վկայում է միկրոխողովակների դինամիկ անկայունության մասին՝ որոշակի պայմաններում նրանք կարող են գրեթե ամբողջությամբ քայքայվել։
Երկար ժամանակ ենթադրվում էր, որ տուբուլինը առկա է միայն կորիզավորների բջիջներում։ Սակայն ոչ վաղ անցյալում նախակորիզավորների մոտ հայտնաբերվել է բջջի բաժանմանը մասնակցող FtsZ սպիտակուցը, որը տուբուլինի նման կառուցվածք ունի և կարող է վերջինիս էվոլյուցիոն «նախնին» լինել[1][2][3][4]։
δ- և ε-տուբուլինները հայտնաբերվել են ցենտրիոլների մեջ և ամենայն հավանականությամբ մասնակցում են բաժանման իլիկի ձևավորմանը։
β-տուբուլինի մոլեկուլային զանգվածը կազմում է մոտ 55 կԴա, երկարությունը՝ 8 նմ։
Տուբուլինը հանդիսանում է հակաուռուցքային դեղամիջոցների համար որպես թիրախ։ Կոլխիցինը միանալով տուբուլինի հետ՝ խանգարում է միկրոխողովակների առաջացման գործընթացը։ Նրա այս հատկությունը օգտագործվում է արհեստական պոլիպլոիդների ստացման և հոդատապի բուժման համար (կոլխիցինը նվազեցնում է նեյտրոֆիլների շարժունակությունը և դրանով թուլացնում է բորբոքային գործընթացը)։
Ծանոթագրություններ Խմբագրել
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |
- ↑ «Tubulin and FtsZ form a distinct family of GTPases»։ Nature Structural Biology 5 (6): 451–8։ June 1998։ PMID 9628483։ doi:10.1038/nsb0698-451
- ↑ «Genes for the cytoskeletal protein tubulin in the bacterial genus Prosthecobacter»։ Proceedings of the National Academy of Sciences of the United States of America 99 (26): 17049–54։ December 2002։ Bibcode:2002PNAS...9917049J։ PMC 139267։ PMID 12486237։ doi:10.1073/pnas.012516899
- ↑ «Archaeal origin of tubulin»։ Biology Direct 7: 10։ March 2012։ PMC 3349469։ PMID 22458654։ doi:10.1186/1745-6150-7-10
- ↑ «Treadmilling of a prokaryotic tubulin-like protein, TubZ, required for plasmid stability in Bacillus thuringiensis»։ Genes & Development 21 (11): 1340–52։ June 2007։ PMC 1877747։ PMID 17510284։ doi:10.1101/gad.1546107