Կորիզակիսում
Կորիզակիսում, կարիոկենեզ կամ միտոզ, բջջի անուղղակի բաժանում, որի դեպքում կորիզում և ցիտոպլազմայում տեղի են ունենում մի շարք միմյանց հաջորդող, կանոնավոր գործընթացներ, որոնք ի վերջո բերում են բջջի գենետիկական նյութի հավասար բաշխմանը առաջացած դուստր բջիջների միջև։ Վերոհիշյալ բոլոր պրոցեսներն ընթանում են միտոտիկ ցիկլի ընթացքում։ Կորիզակիսումը օնտոգենեզի կարևոր գործընթացներից մեկն է։ Միտոտիկ բաժանումը ապահովում է բազմաբջիջ էուկարիոտ օրգանիզմների աճը հյուսվածքային բջիջների հաշվին։
- Հնարավոր է դառնում որոշել քրոմոսոմների չափսերը, ձևը, կառուցվածքը, քանակը ։ Յուրաքանչյուր քրոմոսոմ երկարավուն, խիտ մարմնիկ է, որը կազմված է սեղմվածքներով միմյանցից սահմանազատված մի քանի մասերից ։ Տարբերում են առաջնային սեղմվածքը կամ ցենտրոմերը (հուն․՝ μερος-մաս)։ Ցենտրոմերն այն տեղն է, որին բաժանման ժամանակ միանում են բաժանման իլիկի թելիկները։ Քրոմոսոմի վրա կարող է լինել երկրորդային սեղմվածք։
- Յուրաքանչյուր քրոմոսոմ բաղկացած է պարուրաձև ոլորված ԴՆԹ-ի երկու թելից (մոլեկուլ), որոնք կոչվում են քրոմատիդներ կամ դուստր քրոմոսոմներ։
Բջջի կենսական կամ միտոտիկ ցիկլում տարբերում են.
- ինտերֆազ կամ նախապատրաստական շրջան. դա երկու բաժանումների միջև ընկած ժամանակահատված է, որի ընթացքում բջիջն աճում է, գործում և նախապատրաստվում բաժանման,
- բջջի բուն բաժանման շրջան։
Բջջի բուն բաժանումը ընթանում է միմյանց հաջորդող չորս փուլերով՝ պրոֆազ, մետաֆազ, անաֆազ, թելոֆազ։
Փուլեր
խմբագրելԻնտերֆազ
խմբագրելԲաժանման արդյունքում առաջացած նոր բջիջն անցնում է ինտերֆազ, որը բաղկացած է G1,S, G2 փուլերից ։
G1 Պոսմիտոտիկ
խմբագրելG1 փուլում բջիջը նախապատրաստվում է Ռեպլիկացիային, սինթեզում է ՌՆԹ-ներ և սպիտակուցներ,բջիջը աճում է։ Այն տևում է 12-24 ժամ։
S Սինթետիկ
խմբագրելS փուլում սինթեզվում է ԴՆԹ, շարունակվում է ՌՆԹ-ի սինթեզը, հիստոնային սպիտակուցների քանակը կրկնապատկվում է։
G2 Պրեմիտոտիկ
խմբագրելG2 փուլում կատարվում է ՌՆԹ-ի և ցիտոպլազմային սպիտակուցների ինտենսիվ սինթեզ, ԱԵՖ-ի, միտոքոնդրիումային ԴՆԹ-ի և բջջակենտրոնի սինթեզ։
Պրոֆազ
խմբագրելՊրոֆազի ժամանակ քրոմոսոմները սկսում են պարուրվել, կարճանալ և հաստանալ, ընդունում են բարակ թելի տեսք, և պրոֆազի վերջում բոլոր քրոմոսոմները լավ տեսանելի են դառնում լուսային մանրադիտակի տակ։ Այդպիսի փաթեթավորման հետևանքով ԴՆԹ-ից տեղեկատվության արտագրումը դադարում է։ Քրոմոսոմների պարուրումը պարտադիր է դուստր բջիջների միջև ժառանգական ինֆորմացիայի հաջող բաժանում իրականացնելու համար։
- Պրոֆազի ժամանակ ցենտրոիլները (իսկ դրանք յուրաքանչյուր բջջում երկուսն են ) իրարից հեռանում են դեպի բջջի հակադիր բևեռները, և դրանց միջև գոյանում է բաժանման իլիկ։ Պրոֆազի վեջում կորիզաթաղանթը լուծվում է, իսկ քրոմոսոմներն ազատ դասավորվում են ցիտոպլազմայի մեջ, կորիզակները վերանում են։
Մետաֆազ
խմբագրելՄետաֆազում քրոմոսոմների պարուրումը և հաստացումը ավելի է արտահայտվում. նրանք տեղաշարժվում են բջջի հասարակածային շրջան՝ առաջացնելով հասարակածային թիթեղիկ։ Քրոմոսոմներն առաջացնում են մետաֆազային թիթեղ, և յուրաքանչյուր քրոմոսոմին կենտրոնական մասում (ցենտրոմներ) կպչում է իլիկի թելիկներից մեկը։ Յուրաքանչյուր քրոմոսոմում տեղի է ունենում բաժանում ՝ քրոմատիդների միմյանցից առանձնացում։ Երբ բոլոր քրոմոսոմները կպած են լինում բաժանման իլիկի թելիկներին, յուրաքանչյուր քրոմոսոմի քրոմատիդները սկսում են միմյանցից հեռանալ դեպի բջջի բևեռները, մեկ բևեռին մոտենում է մի քրոմատիդ, հակադիր բևեռին՝ մյուսը։
Անաֆազ
խմբագրելԱնաֆազում քրոմատիդները (դուստր քրոմոսոմները) տարամիտվում են դեպի բջջի բևեռները։ Քրոմոսոմների շարժումն իրականանում է բաժանման իլիկների շնորհիվ, որոնք կծկվում են և դուստր քրոմոսոմներին փգում բջջի հասարակածից դեպի բևեռները։ Քրոմոսոմների շարժման ընթացքեւմ օգտագործվում է ԱԵՖ-ի էներգիան։
Թելոֆազ
խմբագրելՄիտոզի վերջի փուլը թելոֆազն է։ Թելոֆազում բջջի բևեռներին մոտեցած քրոմոսոմներն սկսում են ապապարուրվել, դրանք երկար թելիկների տեսք են ընդունում և միահյուսվում իրար, որը բնորոշ է չբաժանվող կորիզին։ Դուստր կորիզներում նորից կորիզաթաղանթ է գոյանում, ձևավորվում են կորիզակները և լրիվ վերականգնվում է ինտերֆազին բնորոշ կորիզի կառուցվածքը։ Թելոֆազի ընթացքում տեղի է ունենում նաև ցիտոպլազմայի բաժանում՝ ցիտոկինեզ, որի հետևանքով բջջաթաղանթի բաժանման արդյունքում երկու դուստր բջիջներն անջատվում են միմյանցից։ Այս բջիջներն լրիվ կերպով նման են մայր բջջին։
Միտոզի կենսաբանական նշանակությունը
խմբագրել- Դուստր բջիջները ստանում են նույն ժառանգական տեղեկատվությունը և նույն քրոմոսոմային հավաքակազմը։
- Քրոմոսոմները դուստր բջիջներում բաշխված են հավասարաչափ։
- Միաբջիջ օրգանիզմների և անսեռ բազմացող օրգանների բազմացումը տեղի է ունենում միտոզով։
- Միտոզը ապահովում է քրոմոսոմների հաստատուն թիվը։
- Միտոզը ընկած է օրգանիզմի աճի, զարգացման, բազմացման և ռեգեներացիայի հիմքում
Մարմնի կորցրած կամ վնասված մասի վերականգնումը կոչվում է ռեգեներացիա։
Գրականություն
խմբագրել- «Կենսաբանություն» Մ. Սիսակյան
- «Կենսաբանություն» Ս. Գևորգյան, Դ. Դանիելյան, Հ. Եսայան (Նյութի հեղինակ Նարե Գրիգորյան)