Տոտան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառի Վարդո գավառակում, Մշո դաշտի արևելքումում, Տոտան գետի ափին, արգավանդ հարթավայրում։ Զուտ հայաբնակ էր․ 1870-ին ուներ 44 տուն, 1913-ին՝ 384 բնակիչ (51 տուն)։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի, Գ․ Արվանձտյանցի ջանքերով բացված դպրոց (1870-ին ուներ 36 աշակերտ)։ Գյուղից ոչ հեռու Ս․ Հակոբ վանքն էր։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։