Տոսոնգա, ժողովուրդ։ Բնակվում են Մոզամբիկում (Սաբի գետից հարավ) և ՀԱՀ ու Հարավային Ռոդեզիայի կից շրջաններում։ Ընդհանուր թիվը 43,6 մլն (1978)։ Լեզուն պատկանում է բանտու լեզվաընտանիքի հարավ–արևելյան խմբին։ Տոսոնգաի մի մասը (շանգաանտսոնգա կամ խլանգանու) 19-րդ դարի առաջին կեսին Նատալից վերաբնակված զուլուների հետնորդներն են։ Տոսոնգա պահպանում են ավանդական հավատալիքները (նախնիների, բնության ուժերի պաշտամունք), մոտ 1/3-ը քրիստոնյաներ են (կաթոլիկներ)։ Զբաղվում են հիմնականում հողագործությամբ։

Տոսոնգայի ավանդական պարը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։