Տոոլսե ամրոց (էստ․՝ Toolse ordulinnus, գերմ.՝ Tolsburg, ավելի վաղ՝ Vredeborch), Էստոնիայի ամենահյուսիսային ու «ամենաերիտասարդ» միջնադարյան ամրոցը, որ գտնվում է Լյաենե-Վիրումաա նահանգում՝ Կունդա քաղաքից ոչ հեռու։ Տոոլսեի ամրոցը կառուցվել է Ռակվեռե քաղաքը ծովահենների հարձակումներից պաշտպանելու նպատակով։ Ամրոցը կառուցման տարեթիվ է համարվում 1471 թ., ամրոցի հիմնադիր՝ Լիվոնյան օրդենի մագիստրոս Յոհան Վալդհաոուն ֆոն Հեերսեն։

Տոոլսե ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ
ՏեղագրությունՏոոլսե ամրոց
Վարչական միավորՀալջալա գյուղական համայնք
Երկիր Էստոնիա
Կառուցված1471
Շինանյութքար
Կայքhaapsalulinnus.ee
Քարտեզ
Քարտեզ
 Toolse Castle Վիքիպահեստում
Տեսանյութ

Պատմություն խմբագրել

Նախապես կառուցվել են եռահարկ ամրոց-տուն և աշտարակ, որոնք հետագայում դարձել են ամրոցի արևմտյան ծայրը։ 15-րդ դարի վերջին ամրոցը արդեն ուներ ներսի ու դրսի բակեր։ Ամրոցի պատերի բարձրությունը հասնում էր 14 մետրի, հաստությունը՝ 2 մետրի։ Հետագայում դարպասների վերևում կառուցվեց աշտարակ, որը պիտի պաշտպաներ քիչ ուշ կառուցված ճամբար-բակն ու ամրոցի հյուսիսարևմտյան անկյունը։

Հին տան հիմնական պատի հետևում կառուցվել է ռազմական կլոր աշտարակ։ Դրա կառուցմանը զուգահեռ ավելացվել է ամրոցի պատերի բարձրությունը։

Ամրոցի հիմնական գործառույթը նավահանգստի պաշտպանությունն էր, որն էլ իր հերթին հանդիսանում էր Ռակվեռեի ծովային դարպասը։

Ամրոցի շինարարությունը շարունակվել է երկու հարյուրամյակ։ Լիվոնյան պատերազմի ժամանակ ամրոցն ավերվել է։ Ամրոցը հիշատակվում է Տյավզինի հաշտության պայմանագրում, որով ռուսները հրաժարվում են էստոնական մի շարք ամրոցների տիրապետման իրավունքներից։ Հետագայում ամրոցը մասամբ վերականգնվել է, և 17-րդ դարում նրա մի մասը պիտանի է եղել օգտագործման համար։ Հյուսիսային պատերազմի ընթացքում ամրոցը ամբողջովին ավերվել է և լքվել։

1998 թվականին ամրոցի ավերակները գրանցվել են Էստոնիայի մշակույթի հուշարձանների պետական ռեգիստրում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «15951 Toolse linnuse varemed». Kultuurimälestiste riiklik register.

Արտաքին հղումներ խմբագրել