Ամանորյա տոնածառ (ռուս.՝ Новогодняя ёлка), տոնական միջոցառում երեխաների համար, որն անցկացվել է ԽՍՀՄ-ում, ժամանակակից Ռուսաստանում և հետխորհրդային այլ երկրներում։

Երեխաների համար այս անունով միջոցառումներն սկսել են անցկացվել ՀԱՄԿ(բ)Կ ԿԿ կազմակերպական բյուրոյի անդամության թեկնածու Պավել Պոստիշևի նախաձեռնությամբ` սկսած 1935 թվականից, Սուրբ Ծննդյան միջոցառման փոխարեն (տե՛ս Ամանորը Ռուսաստանում

Երկրի գլխավոր տոնածառ խմբագրել

ԽՍՀՄ-ի գլխավոր տոնածառը միջոցառում էր, որը 1937 թվականից սկսած անց էր կացվում Միությունների տանը, իսկ 1954 թվականից տեղափոխվել էր Կրեմլ. նախ` Կրեմլի Մեծ պալատ, իսկ հետո` Կրեմլի պետական գումարումների նոր պալատ։ Այս միջոցառման տոմսերը բաժանվում էին դպրոցների գերազանցիկներին, ինչպես նաև` ժամանակի վերնախավի երեխաներին։ Երկրի գլխավոր տոնածառի միջոցառումը հեռարձակվում էր Կենտրոնական հեռուստաընկերությամբ։

Մեծ տոնակատարություններն անց են կացվել սպորտի պալատներում։ Փոքր միջոցառումներ եղել են նաև գործարանների, ֆաբրիկաների մշակույթի տներում, դպրոցներում։

Խորհրդային տարիներին ամանորյա միջոցառումներ կազմակերպում էին պետությունը, կուսակցական կազմակերպությունները, արհմիությունները։ Կախված տոնը հովանավորող կազմակերպության հեղինակությունից` տվյալ միջոցառումն ուներ համապատասխան մասշտաբ, դրանից էին կախված նաև հրավիրվածներին տրվող ամանորյա նվերները։ Մեր օրերում ամանորյա միջոցառումներ կազմակերպում են ինչպես պետական, այնպես էլ տարբեր կոմերցիոն կառույցների միջոցով։

Ձմեռ պապը Կրեմլի տոնակատարությանը խմբագրել

 
Ձմեռ պապն ու Ձյունանուշը 2016/2017 թվականների Կրեմլյան ամանորյա միջոցառման ժամանակ

ԽՍՀՄ-ի առաջին ձմեռ պապը դարձել է Միխայիլ Գարկավին` 1937 թվականին[1]։ 1938 թվականից գլխավոր ամանորյա հրաշագործը դարձել է Սերգեյ Պրեոբրաժենսկին։ Այդ դերում նա աշխատել է մոտ 20 տարի[1]։ 60-ական թվականներից ձմեռ պապ է դարձել Ալեքսանդր Խվիլյան[1]։ Խորհրդային Միության վերջին Ձմեռ պապը եղել է Ռոման Ֆիլիպովը (վերջին անգամ` 1992 թվականին)[1]։ Ռուսական առաջին Ձմեռ պապն է դարձել Դմիտրի Նազարովը[1]։ Կրեմլի տոնակատարության այսօրվա Ձմեռ պապըի ինքնությունը հայտնի չէ[1]։ Ոչ պաշտոնական տվյալներով դա դերասան Ստանիսլավ Դուժնիկովն է[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Великолепная пятерка. Лучшие Деды Морозы в истории страны
  2. «Главный Дед мороз приедет сегодня в Москву из Великого Устюга». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել