Տոմ (Օբի վտակ)
Այս հոդվածը Օբ գետի վտակի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Տոմ (այլ կիրառումներ)։
Տոմ գետ Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում, Խակասիա Հանրապետությունում, Կեմերովոյի և Տոմսկի մարզերում։ Արևմտյան Սիբիրում, Օբի աջ վտակը։
Երկարությունը 827 կմ է, ավազանը՝ 62000 կմ²։ Սկիզբ է առնում Աբականի լեռնաշղթայի արևմտյան լանջից։ Սնումը խառն է։ Ջրի միջին ծախսը գետաբերանի մոտ՝ 1110 մ³/վրկ։ Կան ծանծաղուտներ։ Նավարկելի է Մրաս-Սու վտակի խառնատեղից սկսած (643 կմ)։ Ափին են Նովոկուզնեցկ, Կեմերովո, Տոմսկ քաղաքները։ Տոմի ավազանում է Կուզնեցկի ածխային ավազանը։
Ստուգաբանություն
խմբագրելԱնվանման (ռուս.՝ Томь ) ստուգաբանությունը պարզված չէ։ 18-րդ դարի գիտնականները գտնում էին, որ անվանումն առաջացել է այդ տարածաշրջանի բնակիչների՝ կետերի լեզվով Томь , Том-«գետ» բառից։ Ժամանակակից հեղինակները գտնում են, որ անվանմանհիմքում Тума -կետերեն «մուգ, սև» կամ էլ թուրք-մոնղոլերեն «մեծ, գլխավոր» բառն է։
Քաղաքներ Տոմի ափին
խմբագրելԱփին են Նովոկուզնեցկ, Կեմերովո, Տոմսկ, Միսկ, Նովոկուզնեցկ, Կեմերոո, Յուրգա, Սևերսք քաղաքները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |