Պլուտոնի սիրտ կամ Տոմբոյի շրջան[2][3][4] (լատիներեն՝ Tombaugh Regio), թզուկ մոլորակ Պլուտոնի վրայի ամենամեծ լուսավոր հատվածը[5][6][7]։ Այն գտնվում է մոլորակի հասարակածից հյուսիս՝ ավելի մուգ Կտուլհուի շրջանից հյուսիս-արևելք և Կրունի հետքից հյուսիս-արևմուտք[8]։ Տոմբոյի արևմտյան բիլթը՝ 1000 կիլոմետրանոց սառած ազոտից և այլ գազերից բաղկացած հարթավայրն անվանվել է Սպուտնիկի պլատո (լատիներեն՝ Sputnik Planum)[9][10]:

Պլուտոնի լուսանկարի մի հատվածը՝ Տոմբոյի շրջանով: Լուսանկարն արված է 768 հազար կիլոմետր հեռավորությունից[1]:

Նկարագրություն խմբագրել

Տոմբոյի շրջանը լայն, լուսավոր շրջան է, որն ունի մոտ 1590 կմ երկարություն[11]։ Շրջանի երկու բլթերը երկրաբանորեն տարբեր են։ Արևմտյանը՝ Սպուտնիկի պլատոն ավելի հարթ է, քան արևելյանը և նրանք ունեն երանգային տարբերություն[12]։ Առաջին ենթադրությունների համաձայն՝ արևմտյան բիլթը կարող է լցված լինել ազոտի ձյունով։ Շրջանի լուսավոր կետերը ենթադրաբար լեռնագագաթներ են[13]։ 2015 թվականի հուլիսի 15-ին հրապարակված լուսանկարները ցույց տվեցին 3400 մ բարձրությամբ լեռների և խառնարանների գոյությունը[14]։ Հետագա հետազոտությունները ցույց տվեցին, որ Սպուտնիկի պլատոյի կենտրոնը հարուստ է ազոտի, ածխածնի մոնօքսիդի և մեթանի սառույցներով, իսկ եզրերը, ինչպես նաև Կտուլհուի շրջանի արևելյան հատվածը ծածկող գորշ նյութը պատված են սառցադաշտերով[9]։ Սպուտնիկի պլատոյի մակերեսը բաժանված է բազմանկյուն կոնվեկցիոն բջիջների[10] և 10 միլիոն տարուց ավելի երիտասարդ է, որը ցույց է տալիս, որ Պլուտոնը երկրաբանորեն ակտիվ է[15]։

Պլատոնի սիրտը դեռ 6 տասնամյակ առաջ՝ մինչև «Նոր հորիզոնների» մոտեցումը արդեն նույնականացվել էր որպես աղոտ հետք, որը սակայն, հնարավոր չէր նկարել կամ հետազոտել՝ լուսանկարների ցածր թույլտվության պատճառով[16]։

Անվանում խմբագրել

Տոմբոյի շրջանն առաջին անգամ նույնականացվել է «Նոր հորիզոններ» տիեզերանավի մոտեցման ժամանակ։ ՆԱՍԱ-ն սկզբում այն անվանում էր «սիրտ»՝ ունեցած ձևի պատճառով[17]։ 2015 թվականի հուլիսի 15-ին շրջանը «Նոր հորիզոնների» թիմի կողմից անվանվել է Տոմբոյի շրջան՝ Պլուտոնը հայտնաբերող աստղագետ Քլայդ Տոմբոյի հիշատակին։ Regio լատիներեն նշանակում է «շրջան»[18]։ Մինչև անվանումը պաշտոնական դառնա, այն պետք է հաստատվի «Միջազգային աստղագիտական միության» (ՄԱՄ, IAU) կողմից։ Բայց Ռիտա Շուլցը՝ ՄԱՄ-ի նախագահը նշել է, որ անվանումը նախօրոք քննարկվել է և կհաստատվի[19]։

Որոշները այս հետքը նմանացնում են Դիսնեյի կերպար Պլուտոյին[20][21][22]։ Ուոլթ Դիսնեյ ընկերությունը սրա մասին իմանալով՝ թողարկել է կարճ անիմացիոն ֆիլմ[20][23]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «НАСА показало предпролетный снимок «сердца» Плутона». Lenta.ru. 15 июля 2015 года. Վերցված է 2015 թ․ հուլիսի 20-ին.
  2. New data reveals that Pluto's heart is broken. Washington Post. 14 July 2015. Retrieved 15 July 2015.
  3. Coming today: a close-up of Pluto's heart. New York Times. 15 July 2015. Retrieved 15 July 2015.
  4. New Horizons spacecraft displays Pluto's big heart Արխիվացված 2015-07-16 Wayback Machine. NASA.gov. 14 July 2015. Retrieved 15 July 2015.
  5. O'Kane, Sean (2015 թ․ հուլիսի 15). «This is the first high resolution image of Pluto's surface». The Verge. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  6. Coldewey, Devin (2015 թ․ հուլիսի 15). «Latest New Horizons Photo Shows Close-Up of Pluto's Young Mountains». NBC News. Comcast. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  7. The New York Times (2015 թ․ հուլիսի 15). «New Horizons Reveals Ice Mountains on Pluto». The New York Times. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  8. McKinnon, Mika. «Places on Pluto are Being Named for Your Darkest Imaginings». Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
  9. 9,0 9,1 «New Horizons Discovers Flowing Ices on Pluto». NASA. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
  10. 10,0 10,1 Lakdawalla, Emily (2015 թ․ դեկտեմբերի 21). «Pluto updates from AGU and DPS: Pretty pictures from a confusing world». The Planetary Society. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  11. Feltman, Rachel (2015 թ․ հուլիսի 8). «New map of Pluto reveals a 'whale' and a 'donut'». The Washington Post. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
  12. Feltman, Rachel (2015 թ․ հուլիսի 14). «New data reveals that Pluto's heart is broken». The Washington Post. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
  13. Achenbach, Joel (2015 թ․ հուլիսի 14). «New Horizons reaches Pluto, sees complex terrain with 'great mounds'». The Washington Post. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
  14. Orwig, Jessica (2015 թ․ հուլիսի 15). «The first insanely close-up photos of Pluto reveal water on its surface». Business Insider. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  15. Marchis, F.; Trilling, D. E. (2016 թ․ հունվարի 20). «The Surface Age of Sputnik Planum, Pluto, Must Be Less than 10 Million Years». PLOS ONE. 11 (1): e0147386. arXiv:1601.02833. Bibcode:2016PLoSO..1147386T. doi:10.1371/journal.pone.0147386.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  16. Crockett, Christopher (2015 թ․ հուլիսի 14). «Mission to Pluto: Live coverage: Sitting and speculating». Science News. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  17. «NASA's New Horizons: A "Heart" from Pluto as Flyby Begins». NASA. 2015 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  18. Kelly Beatty (2015). «Pluto and Charon Dazzle with Diversity». Popular Mechanics. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.
  19. Boyle, Alan (2015 թ․ օգոստոսի 25). «Pluto, we have a problem: Some geographical names may not fly on official maps». GeekWire. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
  20. 20,0 20,1 Westfall, Mike (2015 թ․ հուլիսի 14). «Does Pluto's bright spot look more like a heart or the Disney dog?». Bay News 9. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.
  21. Newcomb, Alyssa (2015 թ․ հուլիսի 14). «New Horizons Space Probe: Pluto Gets the Meme Treatment». ABC News. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.
  22. «The best Pluto memes. Well done, internet». BBC. 2015 թ․ հուլիսի 15. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.
  23. Disney [@Disney] (July 14, 2015). «Oh, boy! There's no pup more stellar than Pluto» (Թվիթ). Վերցված է 16 July 2015-ին – via Թվիթթեր.