Տոմատիտոն (իսպ.՝ Tomatito, իրական անունը՝ Խոսե Ֆեռնանդես Տոռես օգոստոսի 20, 1958(1958-08-20)[1], Ալմերիա, Անդալուզիա, Իսպանիա), իսպանական կիթառահար է, ֆլամենկո ոճում կատարող։ Նրա պապը և հայրը նույնպես կիթառահարներ էին, և նա հետևեց նրանց օրինակին։ Տոմատիտոյի տաղանդը հայտնաբերեց Պակո դե Լուսիան, երիտասարդ տարիներին կիթառահարը սկսեց համագործակցել երգիչ Կամարոն դե լա Իսլայի հետ։ Կամարոնի և դե Լուսիայի հետ նրանք 1979 թ. տրիո կազմեցին և թողարկեցին մի շարք ֆլամենկո-ալբոմներ։ Նա համագործակցել է նաև դաշնակահար Միշել Կամիլոյի հետ, թողարկելով Spain ալբոմը։

Տոմատիտո
Տոմատիտոն (2016)
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունTomatito
Ի ծնե անունԽոսե Ֆեռնանդես Տոռես
Նաև հայտնի է որպեսtomatito
Ծնվել էօգոստոսի 20, 1958 (65 տարեկան)
Ալմերիա
ԵրկիրԻսպանիա
Ժանրերֆլամենկո, ջազ
Մասնագիտությունկիթառահար
Գործիքներկիթառ
Գործունեություն1979–այժմ
ԼեյբլEmArcy
ԿապվածՊակո դե Լուսիա, Կամերոն դե լա Իսլա
Կայքtomatito.com
 Tomatito Վիքիպահեստում

Տոմատիտոյի ոճը իրենից ֆլամենկոյի և ջազի խառնուրդ է ներկայացնում։ Երաժիշտը արժանացել է երկու Grammy մրցանակի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Discogs — 2000.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոմատիտո» հոդվածին։