Տնային հաշվապահություն, անհատական ֆինանսների հաշվառման համակարգչային ծրագիր, որը մշակել է Պավել Կոզլովսկին, թողարկել է Keepsoft ընկերությունը։ Microsoft Windows-ի համար ծրագրի առաջին տարբերակը թողարկվել է 1998 թվականին, 2008-2011 թվականներին թողարկվել է Windows Mobile-ի համար, իսկ 2012-2013 թվականներին` Անդրոիդի և iOS-ի համար։

Պատմություն և մրցանակներ խմբագրել

Softkey ինտերնետային հանդեսին տված հարցազրույցում Պավել Կոզլովսկին ասել է, որ ինքը 1998 թվականին մշակել է Microsoft Windows-ի համար «Տնային հաշվապահության» առաջին տարբերակը սեփական կարիքների համար, այնուհետև այն տեղադրել է համացանցում` ընդհանուր օգտագործման համար[1]։ Ծրագիրը զարգացվել է, և 2008 թվականին առկա է եղել Windows Mobile-ով ղեկավարվող անձնական գրպանի համակարգիչների տարբերակը, 2012 թվականին թողարկվել է Android-ի համար հավելվածի առաջին տարբերակը, իսկ 2013 թվականին՝ iOS-ի համար[2][3][4]։

Երկարամյա պատմության ընթացքում ծրագիրը դարձել է ճյուղային բազմաթիվ մրցանակների դափնեկիր. 2008 թվականից մինչև 2011 թվականը ծրագիրն ստացել է «Տարվա ծրագրաշար» կոչումը Softline-ի և Mail.Ru-ի (Софт@Mail.Ru) համատեղ նախագծից[5][6], 2010 և 2015 թվականներին՝ «Լավագույն ծրագրային ապահովում» անվանումը՝ PC Magazine պարբերականի ռուսերեն տարբերակից[7][8]: 2013 թվականին առանձին PC Magazine/Russian Edition մրցանակը տրվել է iPhone-ի համար բջջային հավելվածին[9]։ 2017 թվականի սկզբին ծրագրի հեղինակը հարցազրույց է տվել PC Magazine/Russian Edition-ին՝ անձնական ֆինանսների հաշվառման և ընտանեկան բյուջեի պահպանման համար շուկայի զարգացման տեսության վերաբերյալ[10]։

Ծրագրի առանձնահատկություններ խմբագրել

Մշակողը ծրագիրը դասում է որպես անձնական ֆինանսների հաշվառման, ընտանեկան բյուջեի և փոքր բիզնեսի հաշվապահական հաշվառման կառավարման համար լուծում։ Ծրագիրն օժանդակում է բազմաթիվ հաշիվների, բյուջեի պլանավորման, եկամուտների և ծախսերի հաշվառմանն ու համակարգմանը, պարտքի հանձնառության գծով աշխատելու հետ (ներառյալ՝ պարտքերի մարումը մասերով, տոկոսների հաշվարկը և վճարման հիշեցումները), աջակցում է արտարժույթի փոխարկմանը (ինքնաբերաբար թարմացվում է ինտերնետային բանկերի միջոցով) և XLS-ից տվյալների ներմուծումը CSV (աջակցում է ինտերնետային բանկերի համակարգին) և QIF (համատեղելի է անձնական ֆինանսների կառավարման այլ ծրագրերի հետ)[11][12]:

Ծրագիրը կարող է կազմել հաշվետվություններ և դիագրամներ, տպելու համար դարձնել տվյալներ, տեղեկություններ արտահանել դեպի .xls և .xlsx, .doc, .rtf, .mdb, .xml, .html, .txt, .pdf, .odt և այլ ձևաչափեր[13][14]։ Հնարավոր է աշխատել մի քանի օգտատերերի հետ (հաշվառման գրանցումներն ու տեղեկատվությունը պաշտպանված է գաղտնաբառով), տվյալների բազայի համաժամանակեցումը մի քանի համակարգիչների միջև, աշխատասեղանի տարբերակի և բջջային հավելվածների միջև տեղեկատվության համաժամանակյա դարձնելը[15]։

Ծրագիրը ներկայանում է վճարովի ընդլայնված տարբերակներով և անվճար lite տարբերակներով՝ Microsoft Windows-ի, Android-ի և iOS-ի համար։ Մի շարք գործառույթներ` տվյալների արտահանում և ներմուծում, պարտքերի պարտավորությունների հաշվառման հնարավորություն (վերցված վարկեր և տված պարտքեր), փոխարժեքների ավտոմատ թարմացում և այլն, սահմանափակված են անվճար տարբերակում[16]։ Կա նաև ծրագրի դյուրակիր Windows տարբերակը, որն աշխատում է առանց տեղադրելու այն օգտագործողի համակարգչում[17]։ 2017 թվականի մարտին թողարկվել է Android հավելվածի 6-րդ տարբերակը՝ ապահովելով հետադարձ համատեղելիություն և լիակատար համաժամանակեցում Windows-ի ֆունկցիոնալ տարբերակի հետ[18]։ 2017 թվականի հունիսին թողարկվել է iPhone-ի և iPad-ի համար նախատեսված հավելվածի 6-րդ տարբերակը՝ ապահովելով հետադարձ համատեղելիություն և լիակատար համաժամանակեցում` Windows-ի համար ֆունկցիոնալ տարբերակի հետ, ինչպես նաև, ըստ մշակողների, համատեղելիություն iOS-ի 10-րդ և 11-րդ տարբերակների հետ[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Павел Шелякин (2013 թ․ հունվարի 28). «Интервью с Павлом Козловским - создателем программы «Домашняя бухгалтерия»». Softkey.info (ռուսերեն). Softkey.info. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  2. «"Домашняя бухгалтерия" теперь для КПК» (ռուսերեն). Ferra.ru. 2008 թ․ մայիսի 30. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  3. «"Домашняя бухгалтерия" вышла для платформы Android» (ռուսերեն). Ferra.ru. 2012 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  4. «"Домашняя бухгалтерия" для iPhone» (ռուսերեն). Softkey.info. 2013 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  5. Роман Короленко (2011 թ․ մարտի 31). «Дайте две: программа "Домашняя бухгалтерия" завоевала престижную премию "Софт года – 2010" сразу в двух номинациях» (ռուսերեն). MobileDevice.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  6. Роман Короленко (2012 թ․ մարտի 12). «Программа «Домашняя бухгалтерия» завоевала премию «Софт года – 2011»» (ռուսերեն). B2Blogger.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  7. «Российское ПО 2015: инновации и достижения» (ռուսերեն). PC Magazine/RE. 2015 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  8. Роман Короленко. «Программа «Домашняя бухгалтерия» завоевала премию «Софт года – 2011»» (ռուսերեն). PC Magazine/RE. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  9. «Российское ПО 2015: инновации и достижения» (ռուսերեն). PC Magazine/RE. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  10. «ИТ-практики об итогах и перспективах: Павел Козловский, Keepsoft» (ռուսերեն). PC Magazine/RE. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
  11. ««Домашняя бухгалтерия» 5.0: ответ на вопрос «Куда девалась вся зарплата?»» (ռուսերեն). Tom’s Hardware. 2010 թ․ մայիսի 12. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  12. «Финансы под контролем: ПК поможет сэкономить» (ռուսերեն). Chip.ua. 2011 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  13. Марат Давлетханов (2010 թ․ մայիսի 17). «"Домашняя бухгалтерия" по-новому» (ռուսերեն). Softkey.info. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  14. Евгений Васькевич (2012 թ․ հունվարի 20). «Системы финансового менеджмента для Windows» (ռուսերեն). Prostobank.ua. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  15. Марат Давлетханов (2006 թ․ օգոստոսի 24). «Обзор Домашняя бухгалтерия 4.1 - программы для ведения персональных финансов» (ռուսերեն). iXBT.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  16. «Домашняя бухгалтерия Lite». Keepsoft. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  17. Марат Давлетханов (2013 թ․ նոյեմբերի 22). «Домашняя бухгалтерия» (ռուսերեն). Softkey.info. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  18. ««Домашняя Бухгалтерия» для Android без регистрации и смс» (ռուսերեն). PC Magazine/RE. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
  19. «Keepsoft запускает Летнюю премию финсервисов и приложение под iOS11» (ռուսերեն). PC Magazine/RE. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.

Լրացուցիչ նյութեր խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել