Տղայի խոսքը։ Քրեական Թաթարստան 1970-2010-ականներ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տղայի խոսքը (այլ կիրառումներ)

«Տղայի խոսքը։ Քրեական Թաթարստան 1970-2010-ականներ», ռուս լրագրող Ռոբերտ Գարաևի վավերագրական գիրքը՝ Կազանի փողոցային ավազակախմբերի մասին, որն առաջին անգամ հրատարակվել է 2020 թվականին։ Այն հիմք է հանդիսացել «Տղայի խոսքը։ Արյուն ասֆալտի վրա» ֆիլմի համար, որը Էկրան Է բարձրացել 2023 թվականի վերջին։

Տղայի խոսքը։ Քրեական Թաթարստան 1970-2010-ականներ
ռուս.՝ Слово пацана
Ենթավերնագիր1970-2010-ականների քրեական Թաթարստանը
ՀեղինակRobert Garaev?
Տեսակգրական ստեղծագործություն և creative nonfiction?
Ժանրcreative nonfiction?
ԹեմաՀանցագործություն Ռուսաստանում և Երիտասարդություն
Բնօրինակ լեզուռուսերեն
Երկիր Ռուսաստան
Հրատարակիչանհայտ
Հրատարակման տարեթիվ2020 և 2021
ԳՄՍՀ5-6044959-5-6

Բովանդակություն խմբագրել

Գարաևի գիրքը նվիրված է «Կազանյան ֆենոմեն»՝ երիտասարդական ավազակախմբերի մշակույթին, որը կարևոր դեր է խաղացել ուշ խորհրդային դարաշրջանի Կազանի կյանքում։ Գրքի հեղինակն ինքը 1980-1990-ականների վերջին եղել է խմբավորումներից մեկում և, հետևաբար, կարող էր հիմնվել նաև սեփական փորձի վրա։ Գարաևը «Կազանյան ֆենոմենի» պատմությունը բաժանում է երեք փուլի։ Դրանցից առաջինում ավազակախմբերի մշակույթը սկսում է ձևավորվել, երկրորդ փուլը 90-ականների առաջին կեսի ֆենոմենի ծաղկման մասին է երբ կազակները կարող էին մասամբ վերահսկել Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը, երրորդը քրեական նոր սերնդի ձևավորումն է այն բանից հետո, երբ 90-ականների «հեղինակությունները» տարբեր պատճառներով հեռացան գործից[1]։

Ընդունում խմբագրել

Գիրքը հիմք է հանդիսացել «Տղայի խոսքը։ Արյուն ասֆալտի վրա» ֆիլմի համար, որը Էկրան Է բարձրացել 2023 թվականի վերջին[2]։ Ռուսաստանում այս ֆիլմը մեծ ժողովրդականություն է վայելել, «ԿինոՊոիսկ Ինդեքս Pro» վարկանիշում հանդիսատեսի հետաքրքրության մակարդակով առաջ է անցել «Կաղամարի խաղից»[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Пацаны и дух российского капитализма: что казанские банды 1980-х способны сообщить нам о современной России?
  2. ««Слово пацана» — самый обсуждаемый сериал года в России. Подростки копируют его героев, а власти требуют запретить В рейтинге «Кинопоиска» произведение Жоры Крыжовникова опережает «Сопрано» и «Офис»». Meduza (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 9-ին.
  3. «Сериал «Слово пацана» по уровню интереса зрителей обогнал «Игру в кальмара»». www.business-gazeta.ru. 2023 թ․ դեկտեմբերի 5.