Տղամարդու արձան-կուռք (մ.թ.ա. 8-7-րդ դարեր, Նոյեմբերյան)
Տղամարդու արձան-կուռք (մ.թ.ա. 8-7-րդ դարեր, Նոյեմբերյան, Ջուջևան), Ք. ա. առաջին հազարամյակի քանդակագործությանը բնորոշ տղամարդու քանդակ է։ Պահվում է Երևանում գտնվող Հայաստանի պատմության թանգարանում և գրանցված է 2984 համարի տակ։
նյութ | կրաքար |
---|---|
բարձրություն | 60 սանտիմետր սմ |
22 սանտիմետր սմ | |
խորություն | 22 սանտիմետր սմ |
Քանդակը համարվում է Ք. ա. 8-7-րդ դարերի հնություն, կրաքարից է, չափերը` 60×22×23 սմ։ Հայտնաբերվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյանի Ջուջևան գյուղի տարածքում։
ՊատմությունԽմբագրել
Աստվածների, կուռքերի և նախնիների պաշտամունքին նվիրված արձաններ կանգնեցնելու սովորույթը Հայաստանում գոյություն է ունեցել հնագույն ժամանակներից։ Այսպիսի արձանները դրվում էին սրբատեղիներում` իբրև կուռք, կամ իբրև մահարձան կանգնեցվում առաջնորդների ու սոցիալական աստիճանակարգում բարձր դիրք գրավող անձանց դամբարանների վրա։ Նախնիներին երկրպագությունը համակցվել է լուսատուների երկրպագությանը, որի խորհրդանիշն է այս արձանի վզից կախված սկավառակաձև զարդը[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ: A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages
ԱղբյուրներԽմբագրել
- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
- Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։