Տիպ 97 (հակատանկային հրացան)

Տիպ 97, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ճապոնական հակատանկային հրացան, որը մշակվել է ավիացիոն թնդանոթի հիման վրա։ Նշումը կապված է սպառազինության ընդունման տարվա հետ՝ 1937 (2597՝ ավանդական ճապոնական օրացույցով)։

Տիպ 97
Տեսակզենքի մոդել
ԵնթատեսակՀակատանկային հրացան
Երկիր Ճապոնական կայսրություն[1]
ՊատերազմներԵրկրորդ ճապոնա-չինական պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ
Արտադրված է400
Փամփուշտի տեսակ20 x 125 mm?[1]

Նկարագրություն խմբագրել

«Տիպ 97»-ն օգտագործում է գազային ավտոմատիկա երկու գազային մխոցներով։ Փողը փակվում է ուղղահայաց հարթության վրա շարժվող սեպով։ Կրակոցներն իրականացվում են բաց փակաղակից։ Հնարավոր է կրակել կրակահերթերով։ Յոթ փամփուշտների փամփշտատուփը միացել է վերևից։ Ինչպես մի շարք այլ հակատանկային հրացանների դեպքում (օրինակ՝ անգլիական Boys կամ գերմանական PzB-38), օգտագործվում է յուրօրինակ հրետասայլային սխեմա, երբ փողը փողային շրջանակի հետ կրակոցից հետո շարժվում է ետ զենքի մնացած կորպուսի համեմատ։ Ընդ որում՝ սեղմվում է զսպանակային թափարգելը, ինչի շնորհիվ հետդարձը նվազում է մոտ 60 տոկոսով։ Սակայն դա դեռ բավարար չէ. հրաձիգների շրջանում հաճախ են եղել անրակի կոտրվածքի դեպքերը[2]։

Զեքի զգալի զանգվածի պատճառով, որը կազմել է 68 կգ ամբողջական մարտական լրակազմի ու զրահավահանի հետ, նրա տեղափոխման համար օգտագործվել են հատուկ շարժական բռնակներ, որոնք թույլ են տվել «Տիպ 97» զենքը տեղափոխել երեքով կամ չորսով՝ բռնելով պատգարակի նման։

«Տիպ 97» հրացանից ուղիղ անկյան տակ կրակած զրահատանկային գնդակը ծակում է 30 մմ հաստությամբ զրահը 250 մ հեռավորության վրա (այլ տվյալներով[2]՝ միայն 100 մ հեռավորության վրա)։ Դա ճապոնացի զինվորներին թույլ է տվել բավականին արդյունավետ կերպով խոցել ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի թեթև զինտեխնիկան, սակայն անբավարար էր միջին տանկերի ոչնչացման համար, օրինակ՝ M4 Sherman։ Կենդանի ուժի դեմ պայքարելու համար օգտագործվել է բեկորային-ֆուգասային զինամթերք։

Հրաձգությունն իրականացվում է ըստ բարձրության կարգավորվող նեցուկների և հենարանների օգնությամբ (կոթի տակ տեղադրված)։ Կոթն ունեցել է ռետինե հարվածամեղմիչ[2], ուսակալ և կողերես։

Բացի այդ, զենքի վրա կարող են տեղակայվել զրահավահան[3] և թեթև անվավոր հրետասայլ (այս դեպքում համակարգի ընդհանուր քաշը կազմել է 68 կգ) և օպտիկական նշանոց։

1942 թվականի մայիս-օգոստոսին՝ Սողոմոնի կղզիներում մարտական գործողությունների ընթացքում «Տիպ 97» հակատանկային հրացանները Ճապոնական բանակային ստորաբաժանումների կողմից կիրառվել են որպես հակադեսանտային միջոց, դրանցող կրակել են ափին դեսանտներ մոտեցնող կատերների վրա[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Hogg I. V. Twentieth-Century ArtilleryFriedman/Fairfax Publishers, 2000. — P. 132. — ISBN 978-1-58663-299-1
  2. 2,0 2,1 2,2 История противотанкового ружья. Часть 4 Արխիվացված 2016-03-05 Wayback Machine на сайте waronline.org
  3. 20 mm Anti-Tank Rifle Type 97 // Peter Chamberlain, Terry Gander. Anti-Tank Weapons (World War 2 Fact Files). 1974. pages 31-32
  4. Thomas Murphy. Japanese World War Two Kawamura Type 97 20mm Anti-Tank Rifle // "Small Arms Review", November 2010

Արտաքին հղումներ խմբագրել