Տիպազա (արաբ․՝ تيپازة‎‎‎‎), Ալժիրի Տիպազա վիլայեթի մայրաքաղաքն է, որտեղ խոսում են բերբերերեն լեզվով։ Երբ այն եղել է Հռոմեական կայսրության մի մասը, նրան կոչել են Տիպասա։ Այս ժամանակակից քաղաքը հիմնադրվել է 1857 թվականին և այն հիմնականում ուշագրավ է իր հնագույն ավերակներով և ավազոտ ափամերձ տարածքներով։

Տիպազա
Tipaza*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Ալժիր
Տիպ Մշակութային
Չափանիշներ iii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Աֆրիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1982  (6 նստաշրջան)
Համար 193
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Պատմություն խմբագրել

Հնագույն պատմություն խմբագրել

Տիպասան եղել է հին Փյունիկյան առևտրային կենտրոն, որը նվաճվել է Հին հռոմեացիների կողմից։ Այնուհետև Մավրետանիայի թագավորության նվաճումների ժամանակ Կլավդիոս կայսրը այն դարձրել է ռազմական գաղութ[1]։

Ապա այն դարձել է մունիցիպում (քաղաք) և կոչվել Քոլոնիա Աելիա Տիպասենսիս։ Ըստ Ստեֆանի Գսելի 4-րդ դարում ունեցել է 20,000 բնակչություն։

Քաղաքը ծառայել է որպես կարևոր քրիստոնեական կենտրոն հռոմեական կառավարության վերջին ժամանակաշրջանում, և այնտեղ կային երեք բազիլիկներ։

Տիպասան ավերվել է Վանդալների կողմից 430 թվականին, սակայն մեկ դար անց այն վերակառուցվել է բյուզանդացիների կողմից։ 7-րդ դարի վերջում քաղաքը կործանվեց Օմայյան ուժերի կողմից և վերածվեց ավերակների[2]։

19-րդ դարում տեղանքը կրկին բնակեցվեց։ Այժմ այն շուրջ 30,000 բնակչություն ունեցող քաղաք է։ Քաղաքը ժամանակակից Ալժիրի կարևոր զբոսաշրջային վայր է, հիմնականում Տիպասայի ավերակների պատճառով։

Ժամանակակից դարաշրջան խմբագրել

Տիպազայի մոտակայքում, Տիպազայի երկարատև հաղորդիչը Ալժիրի հեռարձակման ընկերությունից հեռարձակում է Channel 3-ի ռադիոհաղորդումներըը ֆրանսերեն լեզվով։ 252 կՀց երկար հաճախականությունը կարող է լավ ընդունվել Եվրոպայի շատ մասերում։

Քաղաքը և նրա շրջակայքը արևմտյան Ալժիրի բերբերերեն խոսող Chenoua մարդկանց խոշորագույն կենտրոն է։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Unesco-page
  2. Toutain, Jules. «Fouilles de M. Gsell à Tipasa : Basilique de Sainte Salsa». Mélanges d'archéologie et d'histoire. 11 (1): 179–185. doi:10.3406/mefr.1891.6684.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիպազա» հոդվածին։