Տիմուր Էյվազով (ռուս.՝ Тиму́р Рафаи́лович Эйва́зов, հունիսի 16, 1971(1971-06-16)), ռուս դիվանագետ։

Տիմուր Էյվազով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունիսի 16, 1971(1971-06-16) (52 տարեկան)
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Կենսագրություն խմբագրել

1993 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետում է ֆրանսերենին, իսպաներենին և անգլերենին։

1993 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 2012 թվականից մինչև 2017 թվականը Ֆրանսիայում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
  • 2017-2019 թվականներին եղել է Ռուսաստանի կառավարության նախագահի առաջին տեղակալի քարտուղարության ղեկավարի տեղակալ։
  • 2019 թվականի մայիս-նոյեմբեր ամիսներին եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության չորրորդ եվրոպական դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2019 թվականի նոյեմբերի 18-ից Սլովենիայում հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2012 թվականի հուլիսի 16)[2]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել